Աանցած երկու տարիները ապացուցեցին, որ առանց «սրի» էլ կարելի է հաղթել, եթե ոգին ամուր է
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Որքան էլ «հեղափոխական» և «մերձհեղափոխական» շրջանակները ջանացին նախագահ Քոչարյանին վարկաբեկել և մղել քաղաքական լուսանցք, միևնույնն է չհաջողվեց: Նախագահ Քոչարյանն ուժեղ գտնվեց: Համաձայնեք, շատ քչերը կունենային բավարար կամք և ոգի, հրաշալի գիտակցելով հասցեական կամայականությունների ծավալն ու բովանդակությունը, կհամարձակվեին ինքնակամ անցնել փորձությունների ու դժվարությունների մեջով և ոնչացնել կեղծիքի ու բանսարկության այն ողջ շղթան, որը տարիներ շարունակ կառուցվել էր նրա անձի շուրջ:
Դեռ հին ժամանակներից ասում են՝ հաղթել հնարավոր է սրով և ոգով, բայց ի վերջո ոգին ունակ է հաղթելու նաև սրին: Հենց սա, կարելի է ասել, ապացուցեց երկրորդ նախագահը: Տարիներ շարունակ ներկայացվել է, որ Քոչարյանի ուժը եղել է նրա իշխանությունը, բայց անցած երկու տարիները եղան ապացույց, որ առանց «սրի» էլ կարելի է հաղթել, եթե ոգին ամուր է, վճռական և հաստատակամ:
Այսօր Քոչարյանն ունի հանրային միանգամայն այլ ընկալում՝ ողջամիտ դրական ընկալում: Սա գուցե ինչ-որ շրջանակների անհանգստացնում է, ոմանք գուցե այս փաստից միայն դառնում են էլ ավելի անօգնական, բայց հանրային իրատեսությունը՝ Քոչարյանի թե՛ անձի և թե՛ քաղաքական հնարավորությունների վերարժեվորման տիրույթում, գնալով ավելի և ավելի է առողջանում:
Եվ սա չի կարող չուրախացնել….


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին