Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը կղեկավարի Թումոյում ԱԲ ներդրմանն վերահսկումը Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ բացվել է ծառայողական քննություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ Առանց տեղումների եղանակ. ամենացուրտ եւ ամենատաք դեկտեմբերի 19-ը ՃՏՊ Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետՍտորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը25 տարի անց. Ջովաննի Սերափյանը Հայաստանում էNVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը կղեկավարի Թումոյում ԱԲ ներդրմանն վերահսկումը Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբՆուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներՄաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ բացվել է ծառայողական քննություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետԹրամփը ստորագրել է ԱՄՆ պաշտպանական բյուջենՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումըԱռանց տեղումների եղանակ. ամենացուրտ եւ ամենատաք դեկտեմբերի 19-ըԴեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են Էփշտեյնի գործից նոր նյութերԵՄ-ը ՌԴ ակտիվներն Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղարկելու իրավունք է վերապահում․ ֆոն դեր ԼյայենՃՏՊ Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներԿարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը թարգմանվել է հայերենԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումԼոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակելԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային հատկացնել 90 միլիարդ եվրոՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ԼարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)
Կարծիք

Արտակարգ դրության երկարաձգումը քաղաքական մոտիվացիա ունի. Արթուր Խաչատրյան

Պարտադիր չէ արտակարգ դրություն սահմանել, որ մարդկանց պարտադրեն դիմակ դնել: Որևէ արտակարգ քայլ չենք տեսնում, միայն դիմակ դնելու պարտադրանքն է, ինչը շատ քիչ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության հնարավոր երկարաձգմանը:

«Արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպերը չեն նվազում, մնացել են այնպես, ինչպես կային, և պատճառն այն է, որ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, որ համավարակի դեմ արդյունավետ պայքարի: Ժամը 10-12-ը տարեցների՝ խանութից օգտվելը ևս կարող էին կազմակերպել՝ առանց արտակարգ դրության: Միայն դիմակ դնելու պարտադրանքը շատ քիչ է, պետք է կարողանան մշակել նոր նորմալի կանոնները: Համավարակի դեմ պայքարելուն զուգընթաց՝ կազմակերպեն արդյունաբերությունը, հանրային ծառայությունները, մշակույթը, կրթությունը»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց՝ քանի որ համավարակի տեմպերը ցույց են տալիս, որ միայն դիմակ դնելու պարտադրանքը բացարձակապես արդյունավետ չէ, հետևաբար արտակարգ դրությունը երկարաձգելու մոտիվացիան պետք է այլ տեղ փնտրել:

«Ակներևաբար քաղաքական մոտիվացիա է, որ ժողովուրդը չկարողանա իր դժգոհություններն արտահայտել, քանի որ արտակարգ դրությունն իրենից որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի մեկ հոգանոց ակցիան, որը հանրային առողջության տեսանկյունից որևէ վտանգ չէր ներկայացնում, կանխվեց՝ նրան բերման ենթարկելով»,-նշեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ համավարակի, արտակարգ դրության պայմաններում իշխանությունները շատ արագ, արտահերթ նիստերի ռեժիմով կարևոր, կենսական նշանակության փոփոխություններ իրականացրին՝ առանց հանրային լայն քննարկումների:

«Արտակարգ դրության պայմաններում արագորեն որոշակի կարևոր օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան՝ Սահմանադրության փոփոխություն, Լանզարոտեի կոնվենցիայի ընդունում, գույքահարկի փոփոխությունները: Պետք էր հանրային լայն քննարկումներ կազմակերպել, հետո միայն որոշում կայացնել: Օրինակ՝ գույքահարկի բարձրացումը հերթական անգամ սոցիալական բևեռացման է տանելու, իսկ մեր տնտեսության խոցելիությունը բևեռացումն է, ոչ ներառականությունը»,-ասաց նա:

Նա ընդգծեց՝ պետք էր դեռ մարտ ամսից ուժեղ կարանտինային ռեժիմ հաստատել, որ վարակը չտարածվեր: «Բազմաթիվ փորձագետներ, տնտեսագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, քաղաքական ուժեր կոչ էին անում խիստ կարանտին ռեժիմ սահմանել, չարեցին, այժմ այդ սխալն ուղղել չենք կարող: Այժմ արդեն պետք է կարողանալ սահմանել նոր նորմալի պայմաններն ու ապահովել դրանց իրականացումը: Մեզ մոտ և՛ տնտեսությանը վնաս հասցրին, և՛ համավարակի տարածումը չկարողացան կանխել»,-ասաց Արթուր Խաչատրյանը: