Երբ Իլհամ Ալիեւին պատասխանելու փոխարեն պատասխանում են Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթից եւ նրան Սերժ Սարգսյանի պատասխանից հետո պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը երկու նոր զինատեսակ է ձեռք բերել` «Իսկանդեր Մ» (Մ-Մակունց) եւ «Իսկանդեր Մ» (Մ-Մանե): Այդ երկու զինատեսակներով Նիկոլ Փաշինյանը հարվածեց ոչ թե Իլհամ Ալիեւին, այլ Սերժ Սարգսյանին: Իրոք, տորօրինակ ժամանակներ են:
Իլհամ Ալիեւի շեշտադրումները, Իլհամ Ալիեւի ելույթի բովանդակությունը հուշում են, որ նա հող է նախապատրաստում բանակցային գործընթացը տապալելու համար: Սա առավել քան ակնհայտ է: Այս իրավիճակում, հաշվի առնելով ներկա իրողությունները այսօրվա գործող իշխանություններն ամեն ինչ պետք է անեն Իլհամ Ալիեւի մտադրությունները ձախողելու եւ բանակցությունների համար գոնե մի պատուհան թողնելու համար:
Հին ճշմարտություն է, որ ամենավատ բանակցություններն անգամ ավելի լավ են բանակցային գործընթացի բացակայությունից:
Եւ երբ հայաստանյան գործող իշխանությունները թառը վերցնում եւ ձայնակցում են Իլհամ Ալիեւին, ամեն ինչ ավելի մտահոգիչ է դառնում: Չի կարելի ձայնակցել հակառակորդին, ընդհակառակը, պետք է պարտադրել մեր օրակարգը, որը շատ պարզ է եւ հասկանալի՝ որքան էլ դժվար լինի, որքան էլ ծանր լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի, մինչեւ ընդունելի որոշման հանգելը:
Եւ Իլհամ Ալիեւը, եւ Նիկոլ Փաշինյանը սիրում են անդադար կրկնել, թե ինչ անում են ժողովրդի համար են անում, բայց իրենց անձնական նկրտումներին հագուրդ տալու համար, իրենց նեղ անձնական խնդիրներն առաջին պլան մղելով վտանգում են բանակցային գործընթացը, վտանգում են փխրուն խաղաղությունը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ