Փաշինյանի ծանր հարվածները Հայաստանին
Ինչո՞վ է զբաղված ՀՀ թիվ մեկ պաշտոնյան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ժամեր է անցկացնում ֆեյսբուքում, տեղադրելով դիմակ չկրող մարդկանց լուսանկարներն, առանց նրանց համաձայնության: Նա լայվեր է մտնում եւ սպառնում: Նա մասնակցում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով եւ սպառնում: Իհարկե, սպառնում է բացառապես հայաստանցիներին:
Էլ ինչո՞վ է զբաղվում Փաշինյանը: Նա ընդդիմությանը համեմատում է բացիլի հետ եւ երազում այդ քաղաքական ուժերին տեսնել քաղաքական գերեզմանում: Նա կոչ է անում լուսանկարել ավտոմեքենայում անդիմակ վարորդներին եւ դրանք հանձնել ոստիկանությանը եւ տուգանել օրինազանցներին, չմոռանալով ավելացնել, որ եթե չեն ուզում հրապարակվի իրենց անձնական կյանքի մանրամասները, թե ում հետ եւ ինչով են զբաղվել ավտոմեքենայում, ապա թող դիմակ կրեն:
Ինչո՞վ է զբաղվում Փաշինյանը: Նա բացառապես սպառնում է, սպառնում եւ սպառնում: Այո, Փաշինյանը եւս մի կարեւոր գործով է զբաղվում, նա Քյարամյանին նշանակում է ԱԱԾ տնօրեն՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով եւ հրաժարվում հայկական ատոմակայանի վերանորոգման համար տրամադրված ռուսաստանյան վարկից՝ անհեթեթ պատճառաբանությամբ:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում եւ նրա շուրջն այն ընթացքում, երբ Փաշինյանը սպառնում է եւ ֆեյսբուքում ժամանակ անցկացնում, Քյարամյանին էլ նշանակում ԱԱԾ տնօրեն:
Ոչինչ էլ չի կատարվում: Ընդամենը Հայաստանում մարդիկ են մահանում, քանի որ հակակորոնավիրուսային պայքարը, որպես այդպիսին, տապալվել է, Վրաստանը հայտարարում է, որ ՀՀ քաղաքացիների առաջ իր սահմանները փակ կլինեն, քանի որ Հայաստանը տապալել է հակակորոնավիրուսային պայքարը, Իրանում Հայաստանի դեսպանության առաջ բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները դեմ են արտահայտվում Հայաստան-Իսրայել խորացող հարաբերություններին, հետո ՀՀ արտգործնախարար Մնացականյանն անում է արկածախնդիր հայտարարություն, ասելով, թե ում հետ ուզենք կխորացնենք մեր հարաբերությունները, որին հաջորդում է Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդիպում է Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, իսկ ԵԽ-ն վերցնում եւ դատապարտում է Հայաստանի իշխանություններին Գորիս-Հադրութ ճանապարհ կառուցելու մտադրության մասին, ընդգծելով, որ այն համաձայնեցված չէ Ադրբեջանի հետ:
Ահա ընդամենը մի քանի աննշան իրադարձություն Փաշինյանի համար, մինչ նա զբաղված էր ատելության մթնոլորտի տարածմամբ եւ ընդդիմախոսներին այս կամ այն կերպ սպառնալով, ուժային կառույցների ղեկավարներ փոխելով: Կարեւորն այն է, որ նա մեկ ամսով եւս երկարաձգեց արտակարգ դրությունը:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ