Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը

Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ
Աշխարհ

Պորոշենկոն Թրամփի հետ հանդիպմանը խոսել է Ուկրաինայի ժողովրդավարական բարեփոխումներից

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն բարձր է գնահատել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու իր երկրի հանձնառությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:

«Մեծ պատիվ է և շատ հաճելի է Ձեզ հետ՝ Ուկրաինայի ամենավստահելի և ռազմավարական գործընկերոջ հետ լինել, սիրելի պարոն նախագահ»,- ասել է Պորոշենկոն Թրամփին այսօր Սպիտակ տանը կայացած հանդիպմանը․ - «Մենք իսկապես պայքարում ենք ազատության և ժողովրդավարության համար: Եվ անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեծ աջակցության, բարեփոխումներին աջակցության, 45 միլիոնանոց մեր ազգին աջակցության շնորհիվ, ես վստահ եմ, որ Ուկրաինան հաջողության պատմություն է դառնալու: Շատ հպարտ եմ, որ Դուք, պարոն նախագահ, և Միացյալ Նահանգները՝ հովանավորում են այս հաջողության պատմությունը»:

Թրամփն իր հերթին լրագրողների հետ կարճ ճեպազրույցում բարձր է գնահատել հանդիպման ընթացքը:

«Շատ լավ քննարկումներ ունեցանք: Դրանք կշարունակվեն օրվա ընթացքում: Կարծում եմ, որ արդեն մեծ առաջընթաց է արձանագրվել: Մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ, պարոն նախագահ»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:

Հանդիպումից հետո Սպիտակ տունը կարճ հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ երկու նախագահները քննարկել են «արևելյան Ուկրաինայում կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանն ու նախագահ Պորոշենկոյի բարեփոխումների օրակարգին և հակակոռուպցիոն ջանքերին ուղղված աջակցությունը»:

Ուշագրավ է, որ Սպիտակ տանը պաշտոնական ընդունելության արարողություն տեղի չունեցավ: Միջազգային հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակումները ցույց տվեցին, որ Պորոշենկոն ժամանեց Սպիտակ տուն և ներս մտավ: Քիչ անց նա արդեն հանդիպում էր Դոնալդ Թրամփի հետ:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին Դոնալդ Թրամփը հանդիպում է ունենալու ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի հետ, որն ընդատվելու է փոխնախագահ Մայք Փենսի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումով: Լրատվամիջոցները նշում են, որ դատելով հանդիպման արարողակարգային «զուսպ բնույթից»՝ Սպիտակ տունը չի ցանկանում զայրացնել Կրեմլին:

Ամեն դեպքում Թրամփ-Պորոշենկո հանդիպումից առաջ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնեց Ռուսաստանի ընկերությունների ու քաղաքացիների պատժամիջոցների ցանկը: Հրապարակված շուրջ երեք տասնյակ անուններ ընդգրկող «սև ցուցակում» ավելացվել են Ռուսաստանում, Ղրիում ու Ուկրաինայի արևելյան շրջաններում գործող ռուսական ընկերություններ, բանկեր, ինչպես նաև անհատների՝ ներառյալ գործարարների և բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Թրամփ-Պորոշենկո հանդիպումը Կիևը ծայրահեղ կարևոր է համարում՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Ուկրաինայի հարաբերությունները զարգացնելու համար:

Պորոշենկոյի առաջին հանդիպումը Թրամփի հետ կայանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հնարավոր հանդիպումից առաջ: Ակնկալվում է, որ Թրամփը մասնակցելու է Գերմանիայում, Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին, որտեղ հնարավոր է Թրամփի ընտրվելուց հետո առաջին անգամ հանդիպեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարները:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ անհրաժեշտություն չեն տեսնում մրցավազքի մեջ մտնել, թե ԱՄՆ-ին ով առաջինը կներկայացնի Ուկրաինայի իրավիճակը: