Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ինչ նպատակ է հետապնդում նախարարությունը շփոթեցնելով դիմորդներին

Դիմորդները հանձնել են նախավերջին միասնական քննությունը` Հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից:

Անդրադառնանք պատմության քննության թեստին, փորձելով հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում այն կազմողները, եւ թե ինչու է ՀՀ ԿԳ նախարարությունը խաղում դիմորդների առողջության հետ: Ո՞րն է նպատակը՝ շփոթեցնել դիմորդներին, թե՞ ստուգել նրանց գիտելիքները: Պարզվում է նախարարությունը, թեստի հեղինակները խնդիր են դնում շփոթեցնել դիմորդներին:

Բերենք մի քանի օրինակ եւ սպասենք նախարարության համապատասխան պարզաբանմանը:

Այսպես, թեստերից մեկում տրված է հետեւյալ հարցը.

Թվարկվածներից որո՞նք են օսմանյան Թուրքիայի համար 1723 թ. Անդրկովկաս
արշավելու պատճառ հանդիսացել.

1) լեզգիների արշավանքները Անդրկովկաս
2) հայ և վրաց ժողովուրդների չընդհատվող բանակցությունները Արեւմուտքի հետ
3) ռուսական ազդեցության ուժեղացումը Անդրկովկասում
4) աֆղանների կողմից Սպահանի գրավումը
5) հայ և վրաց ժողովուրդների ազատագրական շարժումների աշխուժացումը

Մինչ պատասխանին անցնելը նշենք, որ 11-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում գրված է.

«Պարսկական պետության թուլացումից փորձեց օգտվել նաեւ Օսմանյան կայսրությունը: Աֆղանների կողմից Սպահանի գրավումը եւ ռուսների Անդրկովկաս արշավելը եւս հարմար առիթ էին Պարսկաստանի վաղեմի թշնամի թուրքերի համար: Օսմանյան կայսրությունը նպատակ ուներ ճնշելու նաեւ հայ եւ վրաց ժողովուրդների ազատագրական շարժումները: Միաժամանակ նա ձգտում էր խոչընդոտելու տարածաշրջանում Ռուսաստանի ծավալմանը եւ անմիջապես ձեռնամուխ եղավ Այսրկովկասի ու Պարսկաստանի արեւմտյան նահանգների նվաճմանը»:

Դիմորդները նշված հինգ տարբերակներից պետք է ընտրեն երկուսը: Ուշադրություն դարձրեք՝ ընդամենը երկուսը: Դիմորդներից մեկը ընտրել է 3-րդ եւ 4-րդ տարբերակները: Թեստի հեղինակները դա համարել են սխալ, նշելով, որ ճիշտը 3-րդ եւ 5-րդ տարբերակներն են:

Հիմա հարց նախարարությանը, նախարարին՝ ծաղրո՞ւմ եք դիմորդներին, դիտավորյալ արհեստական դժվարություններ ստեղծո՞ւմ, թե փորձում քայքայել 17 տարեկան տղաների եւ աղջիկների առողջությունը: Ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար:

Իրականում ճիշտ են 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տարբերակները, բայց առաջարկվում է նշել միայն երկուսը: Այստեղից կոռուպցիայի հոտ է փչում: Առնվազն:

Ի դեպ, հենց թեստի հեղինակներն են կոպիտ սխալ թույլ տվել, սխալ նշելով Օսմանյան կայսրության անունը: Թեստում նշված է օսմանյան Թուրքիա, երբ նշված ժամանակահատվածում նման անունով երկիր գոյություն չի ունեցել: Բացի այդ, Անդրկովկաս եզրույթը օգտագործում են ռուսները, մենք վաղուց արդեն պետք է որ անցած լինեինք Հարավային Կովկաս եզրույթին: Այսպիսով, մեզ մնում է անբավարար նշանակել թեստի հեղինակներին:

Անցնենք մեկ այլ խայտառակության:

«Հայոց տունը» պետք է կազմվեր ժողովրդի կողմից նշանակված
փոխանորդներից:

Դիմորդը սա համարել է ճիշտ պնդում, իսկ թեստի հեղինակներն այն սխալ են համարել, քանի որ իբր ճիշտ պատասխանը հետեւյալն է՝ «Հայոց տունը» պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված փոխանորդներից:

Անհեթեթ օրինակները շատ են:

Մենք սպասում ենք նախարարության, թեստի հեղինակների պարզաբանմանը:

Արմինե Մկրտչյան