Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

«Իմ քացին» իշխող ուժը և տիրող անկառավարելիությունը

Երկու տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Այսօր արձանագրում ենք, որ երկիրը մոտենում է անկառավարելիության սահմանագծին։ Սա փուլ է, որը բոլոր գիտակից անհատներից և շրջանակներից պահանջում է առավելագույն զգոնություն։ Սա ուժայիններից պահանջում է առավելագույն զսպվածություն և օրինապաշտություն, սա իշխանության մեջ գտնվող գիտակից գործիչներից պահանջում է անհատական որոշումներ։ Բոլորիցս պահանջվում է մեծ պատասխանատվություն՝ հնարավորինս հարթ դուրս գալու այս վիճակից և ունակ իշխանություն ձևավորելու համար։

Վիրուսի մասին

Հիվանդության տարածման ծավալները գնալով մեծանում են։ Երկրի վարչապետն իրավիճակի կոնտեքստից դուրս է, նա այլ իրականության մեջ է ապրում։ Իշխանություններն ըստ էության դադարել են վերահսկել իրավիճակը, առողջապահական համակարգի կոլապսը սարերի հետևում չէ։ Օրեր առաջ մի խումբ գործիչների կոչը (Չեղարկել սահմանափակումների թուլացումը. այս պահին անպատրաստ ենք)՝ երկու շաբաթով խստացել սահմանափակումները, իշխանությունն անտեսեց, չարձագանքեց, թեև այն ստորագրել են ոչ պատահական մարդիկ։ Հիվանդների և մահերի քանակը մեծանում է, դրա դեմն առնելու որևէ ռազմավարություն իշխանությունը չունի։ Վաղ թե՝ ուշ մենք գնալու ենք դրան, և որքան ուշ՝ հետևանքները լինելու են ավելի ծանր։ Անգործունյա իշխանության հետևանքը դա է։


Սասունի հերոսամարտը և «Իմ քացին» խմբակցությունը

Ուղիղ երկու տարի շարունակ վարչապետ Փաշինյանը քարոզում է սամասուդ, ագրեսիա, կալանք և այլն։ Ստացանք Գեղարքունիքի դեպքը, որը հիշեցնում էր ԻԳԻԼ-ի բարքերը, ստացանք Ազգային ժողովի ծեծկռտուքը։ Հայաստանը մոտենում է ագրեսիայի պլատոյի։

Հարցերը, թե ինչու Սասունը պետք է լիներ ԱԺ-ում կամ ինչու տասնյակներով պատահականությունները պետք է հայտնվեին պառլամենտում, երկարատև քննարկման առարկա են։ Դա կարվի ավելի հանդարտ պայմաններում։

Հիմա շատ ավելի սուր խնդիրներ կան. պետությունն իսկապես դառնում է անկառավարելի։ Իշխանության ներսում Փաշինյանն իրականացնում է թրաֆիկինգի քաղաքականություն և այն առ այս պահը արդյունք տալիս է՝ բոլորը հնազանդ են։ Բայց մոտենում է այն պահը, երբ յուրաքանչյուրն անհատապես իրեն հարց է տալու՝ լինել մասնակից և կիսել բոլոր անօրինականությունների պատասխանատվությո՞ւնը, թե՞ ունենալ սեփական ձայն և լծվել նոր իշխանության ձևավորմանը։

Այս պայմաններում որակապես փոխվում է ոչ իշխանական համակարգերի առաքելությունը։ Խնդիրը դառնում է լայն կոնսոլիդացիոն պոտենցիալով իշխանության ձևավորումը։ Այն կարող է լինել ժամանակավոր, կոալիցիոն, չգնահատված և այլն։ Բայց այն ունենալու է պատմական դերակատարում՝ կանգնեցնել պետության փլուզումը, վերականգնել ներքին հանդարտությունը։

Հ. Գ. Սասունամարտին մասնակցած բոլոր պատգամավորներն ու նախարարները պարտավոր են ենթարկվել 14 օրյա մեկուսացման՝ սոցիալական հեռավորության և հիգիենայի բոլոր նորմերը խախտելու պատճառով։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»