Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Իշխանության հիմնական հոսանքները

Ինչո՞ւ է կարևոր ճիշտ հասկանալ ներիշխանական հիմնական հոսանքները. դա թույլ է տալիս հասկանալ հնարավոր պոտենցիալ ընդհանրությունները ոչ իշխանական տրամադրությունների հետ, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս հնարավորինս իրատեսական կանխատեսումներ անել երկրի ընթացքի վերաբերյալ։ Նույնիսկ մինչև համաճարակը և մինչև սպասվելիք սոցիալական լարվածությունը՝ Հայաստանում մթնոլորտն անկայուն էր։ Այն երկարաժամկետության, կանխատեսելիության իրական հիմքեր չէր տալիս։ Իսկ այսօր բոլոր ռիսկերն ուղղակի կրկնապատկվել են, և նոր իրականությունն իսկապես նոր էջ է բացում բոլորի համար։

Բոլոր սոլիդ շրջանակները հասկանում են երկու բան՝ Հայաստանի համար խոշոր ցնցումները անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Առաջին հայացքից փակուղի է։ Ուրեմն պետք է լուծումներ գտնել։ Դրանք կարող են լինել միջանկյալ, չգոհացնել բոլորին, լինել ոչ լիարժեք, բայց դրանք պետք է լուծեն կարևորագույն խնդիրներ՝ երկրի ընթացքը դարձնել սթափ և կանխատեսելի, մեղմել ներհասարակական բոլոր տիպի լարվածությունները։ Լուծումներ գտնելու համար պետք է փորձել գտնել ընդհանրություններ։ Դրանք հաստատ կան՝ տարբեր բևեռների միջև, տարբեր համակարգերի միջև, տարբեր միջավայրերում, տարբեր սցենարներում։

Իշխանության համակարգում կարելի է առանձնացնել երեք խոշոր ուղղություն, հոսանք՝ 1. Կապրիզապետություն, 2. Ալենականություն, 3. Ռացիոնալիզմ

Կապրիզապետության էությունը հետևյալն է։ Կա հոսանք, որի միակ գաղափարախոսությունը մեկ մարդու ցանկությունն է, մեկ մարդու պատկերացումները, մեկ մարդու որոշումները։ Դրանք այնքան ինտենսիվ և երբեմն այնքան իռացիոնալ են, որ վեր են ածվում կապրիզի։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ դատաիրավականից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև առողջապահություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև օրենսդրություն։ Համակարգն աստիճաբար սկսում է հասկանալ, որ պետական կարևորության որոշումները սկսում են կայացվել ոչ թե պետական շահի կամ սառը հաշվարկի կամ նույնիսկ թիմային շահի տեսակետից, այլ՝ կապրիզի։ Ավելի ուշ սա սկսում է հասկանալ նաև լայն հասարակությունը։ Կապրիզի քույր գաղափարը, մշտական ուղեկցողը պատկերացումների պարզունակությունն է։ Դրանք միշտ զույգով են։ Սա շատ վտանգավոր, կործանարար համակցություն է։

Ալենականություն. Կապրիզը սպասարկելու համար ձևավորվում են համապատասխան ինստիտուտներ, հակառակ դեպքում այն չի աշխատի, վիրուսի նման կինքնաոչնչանա։ Դա ֆեյքերի, կամակատարների ինստիտուտն է՝ մարդկանց, որոնք երբեք ինքնուրույն չեն մտածում, կոմֆորմիստների ինստիտուտը՝ ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց երբեք ձայն չեն հանում, և ալենականները։ Կամակատարները և կոնֆորմիստները բոլոր հասարակություններին բնորոշ խավերից են՝ այսպես կոչված «մշտական դիտորդների» սոցիալական շերտը։ Ֆեյքերի պարագան իշխանության գործիքն է, որն ամենայն հավանակությամբ ունի հստակ կազմակերպչական տեսք՝ ֆինանսավորում, մենեջմենթ։

Ալենականությունը նույնպես նոր գաղափար չէ, բոլոր իշխանությունների օրոք այս ինստիտուտը եղել է՝ այս կամ այն ուժգնությամբ։ Սա բնորոշվում է առաջնորդին անվերապահ 24/7 ռեժիմով սպասարկելով, երբ ամենակարևորը ինքնանվաստացման և ինքնաարժեզրկման անսպառ ռեսուրսն է։ Ամեն անգամ մի նոր բարձունք է հաղթահարվում։ Այս հոսանքի ներկայացուցիչներին երբեք չեն հարգում ո՛չ իշխանության մեջ, ո՛չ իշխանությունից դուրս։ Սա ամենաանպատվաբեր դերակատարումն է։ Բայց այս հոսանքն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն. ժամանակակից համաճարակի բառապաշարով՝ այն, ինտենսիվանալով, թուլացնում է իր տիրոջը։ Հասարակությունը սկսում է հասկանալ, որ լուրջ տիրոջը սա չի կարող դուր գալ, սա չպետք է դուր գա։ Բայց անհատական լուծում այս հարցը չունի։ Մեկին շատ արագ կփոխարինի մյուսը, երրորդին՝ հաջորդը... Սրա լուծումը մեկն է՝ իմունիտետը, որը հանրային հարաբերությունների լեզվով կոչվում է մերժում։ Դրանց պետք է մերժի հասարակությունը և սեփական թիմը։ Հասարակությունները զարգանում են նաև մերժելով։

Ռացիոնալիզմ. ցանկացած իշխանության մեջ կան սառը մտածող մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում բնականորեն ձևավորում են խմբեր, շրջանակներ։ Հայաստանում բոլոր իշխանությունների ժամանակ նման բան եղել է, բնականաբար՝ ամեն փուլում իր սպեցիֆիկայով։ Բացառված է, որ այսօր իշխանության մեջ չլինեն մարդիկ, որոնք. ա/ Հասկանում են, որ կապրիզապետությամբ երկար ճանապարհ չկա, բ/ Ալենականությունը իրենց համար սկզբունքորեն մերժելի է, գ/ Չեն ուզում մնալ խաղից դուրս, բայց, միաժամանակ, չեն ուզում հնի վերադարձ։

Առաջին կետը հիմնված է զուտ ինտելեկտի վրա՝ մարդիկ դա հասկանում են։ Երկրորդ կետը՝ տեսակային անտագոնիզմի վրա, երրորդ կետը՝ սեփական շահի և գաղափարական պատկերացումների վրա։

Հաջորդ անգամ մենք կփորձենք հասկանալ ոչ իշխանական համակարգերի հիմնական հոսանքները։

Շարունակելի

«Այլընտրանքային նախագծեր խումբ»