«Եթե Լարսը փակ է, իմաստ էլ չունի մտնենք Վրաստան». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին
Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին։ Ըստ նրանց հիմնական խնդիրը կապված է Լարսի անցակետի հետ։ Մաքսակետ են այցելել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանը և Հրանտ Այվազյանը, որոնք այնտեղից լայվ են մտել։
Նրանք նշում են, որ այստեղ 350 բեռնատար է կանգնած, եւս 30 բեռնատար էլ մաքսատան ներսում է։ Այստեղ մեքենաներ կան, որ կանգնած են արդեն 6-7 օր։
Հրանտ Այվազյանը տեղեկացրեց, որ այսօր երկու խմբով 60 բեռնատար անցել է սահմանը եւ ուղղություն վերցրել դեպի Լարս։ Նրանց Վրաստանում ուղեկցում են հատում ռեժիմով՝ առանց որեւէ տեղ կանգնելու։
Վարորդները բողոքում են, որ հենց գիշերը գալիս է, առանց հերթի բազմաթիվ մեքենաներ են անցնում սահմանը, իսկ իրենք կանգնած մնում են. «Երկուշաբթի պարզենք, եթե Լարսը փակ է, չենք կարողանալու անցնել Ռուսաստան, իմաստ էլ չունի այստեղ սահմանն անցնել ու մնալ Վրաստանում։ Եթե Վրաստանում ենք, մնալու, ավելի լավ է մեր Հայաստանի տարածքում մնանք։ Ասում են, որ Ռուսաստանը 12-14 օրով փակելու է ճանապարհները»,-ասաց վարորդներից մեկը։
Մյուսն էլ հավելեց, որ Վրաստանում նույնպես խտրականություն է կիրառվում, վրացիներին արագ բաց են թողնում, իսկ հայերի բեռնատարները մնում են. «Մեր վարչապետը իրենց վարչապետի հետ կաբինետների ներսում զրուցում է, ամեն ինչ գեղեցիկ է երեւում, բայց իրականությունն այլ է»։
Վարորդները բողոքում են, որ էստեղ ոչ զուգարան կա, ոչ ջուր։
Նրանք դրական համարեցին, որ օրվա ընթացքում շտապօգնության մեքենան գալիս է, ստուգում է իրենց առողջական վիճակը, ձեռնոցներ, դիմակներ են բաժանում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են