Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ծառուկյանի զգուշացումները

Հայաստանի տնտեսական իրողությունների, տնտեսության իրական վիճակի մասին Գագիկ Ծառուկյանը սովորաբար լավատեղյակ է։ Հայաստնյան խոշոր բիզնեսի կառուցվածքը շատ առանձնահատուկ է. Ծառուկյանը շփվում է լայն շրջանակի հետ եւ տնտեսական վիճակի ցուցանիշները ստանաում է ոչ թե պաշտոնական լրահոսից, այլ իրական կյանքից։ Նա տնտեսությանը տիրապետում է ներսից, եւ ոչ թե վիճպետկոմի հրապարակած թվերի օգնությամբ: Ու միշտ էլ այդպես է եղել։

Երեկ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին պատասխանելիս մի քանի կարեւոր հայտարարություններ արեց։ Իրականում դրանք ավելի շատ ահազանգեր էին, առկա իրավիճակի բնութագրումներ։

«Կառավարությունը հայտարարում է, թե 50 մլրդ դրամ է տրամադրվելու 67 հազար ձեռնարկությունների, եթե բաժանում են, ապա ստացվում է՝ մեկ ձեռնարկությանը՝ 700 դոլար, եթե սա էլ բաժանում են աշխատողներին՝ 30-50 հոգու, ապա յուրաքանչյուրին տրվելու է 5 հազար դրամ…»։ Կա արդյո՞ք, սրան հակափաստարկ։ Ի՞նչն էր սխալ։ Պարզ է, չէ, որ այս սխեմայով գումարները ուղղակի փոշիանալու են եւ արդյունք չեն տալու։

Հաջորդը՝ «Գործատուն աշխատողին այս իրավիճակում օդի՞ց է գումար տալու, այսօր հարկայինից սկսած՝ դրել են, բոլորի կաշին քերթելով՝ բյուջեն լցնում են, հիմա հունվար-փետրվար ամիսներին 25 մլրդ պակաս գումար է եկել, բյուջե չեն կարողանալու ավելացնել»։ Ծառուկյանը նկատեց, որ բազմաթիվ մարդիկ ապրում են օրվա եկամտով, ամսական 70 հազար դրամով ու հիմա չեն աշխատում. «Այսօր պետությունը պետք է մտածի գոնե այդ 70 հազար դրամը վճարի այդ մարդկանց, որ չեն աշխատում»:

Ի՞նչն է Ծառուկյանը սխալ ասում։ Եթե արտակարգ դրության պայմաններում կասեցվում է տասնյակ, հարյուրավոր ձեռնարկությունների աշխատանքը, ինչն ունի իր հիմնավորումը, եթե բազմաթիվ բիզնեսներ կոլապսի մեջ են, (սա էլ օբյեկտիվ պատճառներ ունի), ապա պարզ է չէ, որ ծագելու է սուր սոցիալական խնդիր։ Գործատուն աշխատավարձ չի վճարելու ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր չէ, վատ մարդ է կամ չկամ է, այլ պարզապես գործատուն միջոցներ, փող չի ունենալու։ Եթե չաշխատեց, որտեղի՞ց պետք է վճարի։

Ծառուկյանն ասում է՝ « ... Եթե ասում են, թող անհատական գնան բանկիրների հետ խոսեն, դա արդեն ծիծաղելի է», որից հետո հաշվարկ անում՝ եթե օրական 10 հազար մարդ էլ գնա բանկեր, ինչքան ժամանակ դրա համար կպահանջնվի։ Պարզ է, չէ՞, որ նման խնդիր կա եւ ակնհայտ է, որ ընդհանրական որոշումներ են պետք՝ արտակարգ որոշումներ։

Եթե ամփոփելու լինենք, Ծառուկյանի երեկվա խոսքը, ապա նա իսկապես ահազանգ է հնչեցնում՝ տնտեսությունը կանգնում է անդունդի եզրին, առաջիկայում սուր սոցիալական խնդիրներ են առաջանալու, մարդիկ բառիս բուն իմաստով ապրելու փող չեն ունենալու։

Կառավարության որոշումները, որդեգրած քաղաքականությունը այս իրավիճակում բավարար չեն։

Տրամաբանական էր ակնկալել, որ այս Ծառուկյանի հնչեցրած այս մտահոգությունները պետք է դառնային կառավարության, տնտեսական բլոկի նախարարությունների, տնտեսագետների, մամուլի առաջնահերթ թեման։

Եթե մեր նպատակն առկա իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելն է, ապա Ծառուկյանի հայտարարությունը պետք է լուրջ քննարկման առարկա դառնար։ Իսկապես, շատ կարեւոր է հիշել, որ Ծառուկյանը պատահական մարդ չէ, շարքային պատգամավոր չէ, դասական պոպուլիստ քաղաքական գործիչ չէ։ Նա ահռելի փորձով, իրական պրոցեսներին տիրապետող խոշոր սեփականատեր է։

Իսկ ինչ կատարվեց իրականում։ Ծառուկյանի խոսքից առանձնացվեց մի հատված, հանվեց կոնտեքստից եւ ֆեյքերի միջոցով կազմակերպվեց «հումորային երեկո»։ Այնինչ երեկոն պետք է լիներ քննարկումային, մասնագիտական, լուրջ։

Եթե խնդիրը պարզապես սենսացիոն նյութ սարքելն է եւ Հայաստանի ամենաազդեցիկ գործարարներից մեկին վարկաբեկելու փորձը, ապա դա բոլորովին այլ հարց է եւ այլ մակարդակ:

Ի դեպ, հեռավոր 2009-ին երբ Ծառուկյանը հայտարարում էր, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, վարվող տնտեսական քաղաքականությունը սխալ է եւ Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, պետական քարոզչամեքենան ասում էր է, թե Ծառուկյանի չունի բավարար գիտելիքներ, չի տիրապետում իրական տնեսական գործընթացներին, եւ որ Հայաստանը շահած է դուրս գալու ճգնաժամից։ Արդյունքը եղավ այն,որ Հայաստանը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, տնտեսությունը արձանագրեց մոտ 15 տոկոս անկում, եւ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթեցին։

Երեկվա մթնոլորտը շատ էր հիշեցնում 2009-ը։ Վերջում դասականի նման ասելու եք՝ Ծառուկյանի ճիշտ էր, ես սխալվեցի։

Հակոբ Ասատրյան

Top-News.am