Ուժայինները եւ «Հեղափոխության պահապանները»
Այսօր համացանցում հրապարակված տեսանյութը համազգեստավոր հեղափոխականների մասնակցությամբ, վերջին փուլի ամենաայլանդակ դրսեւորումներից էր։ Նման դրսեւորումը պետք է արժանանա ուժային կառույցների հստակ եւ կոշտ արձագանքին։
Մոտ օրերս, ըստ օրենքի պահանջի, պետք է նշանակվեն ոստիկանապետը եւ ԱԱԾ պետը, եւ եթե ժամանակավոր պաշտոնակատարներ Արման Սարգսյանը եւ Էդուարդ Մարտիրոսյանը մտածում են, որ աչք փակելով այս եւ նմանօրինակ այլ գործողություններին, կարող են երաշխավորել իրենց նշանակումները, ապա չարաչար սխալվում են։ Մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը նրանց չի նշանակելու ոստիկանապետ եւ ԱԱԾ պետ։
Ավելին, նա վաղուց է որոշում կայացրել, թե ովքեր են զբաղեցնելու այդ պաշտոնները։ Արման Սարգսյանը եւ Էդուարդ Մարտիրոսյանը դեռ մի քանի օր ունեն, որ ապացուցեն իրենց բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նրանք նաեւ պետք է ձգտեն ապացուցել, որ արժանապատիվ սպաներ են եւ իրենց գործն արել են մեծ պատասխանատվությամբ։
Գրեթե վստահ եմ, որ ոչ Արման Սարգսյանն է նշանակվելու ոստիկանապետի պաշտոնին, ոչ՝ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ պետի, իսկ վարչապետամետ մամուլն էլ շտապելու է արձանագրել, որ Փաշինյանը թույլ եւ ոչ պրոֆեսիոնալ սպաներին չէր կարող նման բարձր պաշտոններ վստահել։
Այսպես կլինի, եթե առաջիկա օրերին Սարգսյանը եւ Մարտիրոսյանը շարունակեն նույն գործելաոճը, եթե շարունակեն անգործությունը եւ սպասեն, որ այս ամենի համար կարժանանան բարձր պաշտոններին։ Իսկ եթե նրանք աշխատեն պատվով, սաստեն բոլոր հրոսակներին, ապա պետության ինստիտուցիոնալ հիշողության մեջ կմնան, որպես պրոֆեսիոնալ սպաներ։
Հայաստանում կյանքը շատ արագ է փոխվում, եւ մի օր նրանք կարող են գնահատված լինել պետության կողմից։
Ի դեպ անօրինակությունների շարքը այսօր հրապարակված տեսանյութում պատկերված տեսարանով չի սահմանափակվում։ Հիշենք փաստաբան Լուսինե Սահակյանի ստացած սպառնալիքները կամ Վստրեչի Ապերի տան վրա իրականացված գրոհը։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ