Տղամարդը դատի է տվել Lamborghini-ին՝ ավելի քան 275 000 դոլար արժողությամբ մեքենայի անակնկալ գունափոխման պատճառով
Իտալական արտադրության Lamborghini Huracan-ը համարվում է աշխարհի ամենահայտնի սուպերքարերից մեկը, որի արժեքը հասնում է մի քանի հարյուր հազար դոլարի, գրում է luxurylaunches.com-ը՝ ներկայացնելով այս մեքենայից մի օրինակ գնած Կալոջերո Կարուզոյի պատմությունը:
Կանադայում բնակվող Կալոջերո Կարուզոն դատի է տվել ընկերությանը, երբ իր գնած սպիտակ 2017 Lamborghini Huracan Spyder-ը սկսել է աստիճանաբար փոխել գույնը՝ դառնալով դեղին: Տղամարդը պատմել է, որ ավելի քան 275 000 դոլար արժողությամբ սուպերքարը գնել է 2017թ. հուլիսին՝ որպես նվեր իր որդուն:
Սակայն տղամարդը շոկի է մատնվել, երբ նկատել է, որ որդու երազած փոխադրամիջոցը կորցնում է գույնը:
Lamborghini Montreal ավտոսրահի տնօրինությունը, որտեղից Կարուզոն գնել էր մեքենան, նշել է, որ այն արևի տակ կարող է մի քիչ դեղնավուն երանգ ստանալ: Սակայն մեքենան դեղին գույնը պահպանել է նույնիսկ արևի լույսից պաշտպանված տարածքում: Ի վերջո, ավտոսրահն առաջարկել է իր հաշվին ներկել մեքենան, սակայն գնորդը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ վերավաճառքի դեպքում դրա արժեքը կնվազի:
Կարուզոն մեքենան վերադարձրել է ավտոսրահ, սակայն առ այսօր շարունակում է վճարել մեքենայի ձեռքբերման համար վերցրած հիփոթեքային վարկը, ապահովագրական և գրանցման վճարները:
Lamborghini Montreal-ի դեմ ներկայացրած հայցում Կարուզոն պահանջում է իրեն ավելի քան 300 000 դոլար փոխհատուցել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից