Այլևս առանց տողատակերի
Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է 2019թ-ի հոկտեմբերի 29-ի իր հայտարարությունը՝ արդեն ավելի խիստ շեշտադրությամբ արտահայտել իր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության շուրջ: Դեռևս հոկտեմբերին արված հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ էր՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ:
Հիմա արդեն հանձնաժողովի նախագահը բաց տեքստով շեշտում է, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա։
Առանձին պարբերությամբ Բուքիկիոն ընդգծում է, որ վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:
Այս հայտարարությանը իշխանությունները կարող են արձագանքել ճիշտ այնպես, ինչպես արձագանքեցին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի հայտարարությանը կամ ԵԽԽՎ համազեկուցողների՝ նախորդ շաբաթվա մտահոգությանը՝ դիմելով տարբեր մանիպուլյացիաների, ձևացնելով, թե հայտարարությունը բոլորովին այլ կոնտեքստ ունի, «մոռանալով» հանրությանը ներկայացնել այդ տեքստերի՝ առավել անցանկալի դրույթները, սակայն դրանից մեծ հաշվով շատ բան չի փոխվում։ Սա այն դեպքն է, երբ փաստն ավելի կարևոր է, քան մեկնաբանման նրբությունները։
Միջազգային տարբեր կառույցների կողմից հնարավոր արձագանքի մասին մենք վաղուց էինք ահազանգել։ Հետևություններ չանելու դեպքում պետք է սպասել հաջորդող՝ է՛լ ավելի կոշտ արձագանքների։
Վենետիկի հանձնաժողովի նախագահն արդեն ստիպված անդրադառնում է ժողովրդավարական մշակույթին և հասունությանը։ Սա ավելի քան խոսուն փաստ է։ Մեզ ուղղորդում են դեպի ինստիտուցիոնալ զսպվածության, պետական ինստիտուտների միջև բարեխղճության և փոխադարձ հարգանքի հասունության անհրաժեշտության:
Մենք իսկապես այդ զսպվածության անհրաժեշտությունն ունենք, որպեսզի խուսափենք այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը։
Որպես սկիզբ՝ կառաջարկեի բոլոր պատգամավորներին, հատկապես՝ իշխանական, փորձել Ջաննի Բուքիկիոյի տեքստը կարդալ՝ դուրս գալով իրենց խմբակցության մթնոլորտից, փորձել լինել իրոք օբյեկտիվ ու ընկալել գործընթացներն այն լրջությամբ ու հասունությամբ, որի մասին խոսում է միջազգային իրավական այս կարևորագույն կառույցի ղեկավարը։ Այստեղ Հայաստանի միջազգային վարկի ու մեր պետության ընկալման մասին է արդեն խոսքը։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)