Փորձագետերը կազմել են ավտոարտադրողների նորարարության վարկանիշը
Գերմանական Center of Automotive Management անկախ ինստիտուտը կազմել է ավտոարտադրողների նորարարության վարկանիշը: Ինչպես հայտնում է motor.ru-ն, առաջատարը ցուցակում Volkswagen խումբն է, վերջինը՝ չինական BAIC Group-ը:
Ինստիտուտի մասնագետները ցանկը կազմել են՝ 1300 տեսակի տեխնիկական նորարություններ ուսումնասիրելով: Համախմբված ցանկը կազմվել է եվրոպական, ճապոնական, ամերիկյան և չինական 42 ավտոմոբիլային խմբերի և 96 ապրանքանիշների գործունեություն գնահատելուց հետո:
Առաջին տեղը շնորհվել է գերմանական Volkswagen խմբին, որը 462 նոու-հաու (նորարար տեխնոլոգիաներ) է ներմուծել, որոնցից 73-ը եզակի են ոլորտի համար: VW-ի ավանդի արժեքը գնահատվել է 466.9 միավորով:
Փորձագետներն առանձնակի գնահատանքի են արժանացրել Audi Q7-ի՝ երթևեկության շարքի սահմանի վերահսկման տեխնոլոգիան, Volkswagen Touareg-ի կորացող էկրանը, Passat-ի Travel Assist ադապտացվող կրուիզ-կոնտրոլ համակարգը, Mercedes-Benz A-Class-ի MBUX համալիրի վերջին տարբերակը և BMW X5-ի հետընթաց շարժման օգնականը:
Երկրորդ և երրորդ տեղերը վարկանշային ցանկում զբաղեցրել են Daimler-ը և BMW-ն՝ 184 և 166 նորարարություններով: Ամերիկյան Tesla-ն հայտնվել է 4-րդ հորիզոնականում՝ 50 նորարարությունով, որոնցից 23-ն առաջին անգամ են ներմուծվել սերիական մեքենաներում: Հաջորդիվ ներկայանում է Hyundai-ն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից