Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. միմյանց են բախվել 11 մեքենա
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղևոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված 1980 թ.), «Ford Transit» (վարորդ՝ Արամ Չ., ծնված 1993 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Էրիկ Խ., ծնված 1997 թ.), «Opel» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1988 թ.), «Nissan Fuga» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1992 թ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Անդրանիկ Խ.), «BMW E46» (վարորդ՝ Ահարոն Վ., ծնված 1987 թ.), «Opel Sintra» (վարորդ՝ Մնացական Բ., ծնված 1982 թ.), «BMW X5» (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1988 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան` կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անահիտ Վ.-ն (ծնված 1985 թ.), «Opel Vectra B» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաների վարորդները դուրս են բերվել տեղի ուժերով:
Տուժածներ Ահարոն Վ.-ին և Էրիկ Խ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են օգնություն, իսկ Ղևոնդ Գ.-ին հոսպիտալացրել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից