«Հեղափոխական» կառավարության ծանր պարտությունը
Երբ խորհրդարանը բացառապես կառավարող խմբակցության քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամների կաշառելու մասին օրենք է ընդունում եւ պետության հանդեպ որեւէ պատասխանատվության զգացում չունեցող նախագահն այն վավրեացնում է, իսկ հաջորդ օրը քննիչները հայտնվում են ՍԴ-ում եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք ներկայացնում հերթական կարված քրգործի շրջանակներում, ապա մենք կարող ենք հանգիստ արձանագրել, որ «հեղափոխականների» կառավարությունը հերթական ծանր պարտությունը կրեց:
Երբ Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է, թե իրեն դեռ կես տարի առաջ էին զգուշացրել, որ եթե հրաժարական չտա, ապա իր դեմ քրեական գործ կհարուցվի, նշանակում է մեր պետությունը, մեր կառավարման համակարգը ծանր հիվանդ է:
Ստիպված ենք արձանագրել, որ ՍԴ-ի դեմ ընթացող արշավը ոչ այնքան Հրայր Թովմասյանի, այլ մեր պետության, պետական համակարգի դեմ է: Տպավորություն է, որ խնդիր է դրված ստեղծել անձնապետություն՝ մեկ հոգու լիակատար եւ բացարձակ իշխանություն:
Հայաստանը փորձում են վերածել Թուրքմենստանի եւ այս նպատակին հասնելու համար գնում են հակաօրինական ճանապարհով, գնում են օրենքները եւ Սահմանադրությունը տրորելով՝ դրանից բխող ամենածանր հետեւանքներով:
Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է: Նրա դեմ ընդհանրապես քրգործ չէր կարող հարուցվել, մեղադրանք առաջադրել, բայց իշխանությունները շտապում են եւ օրենքի տարրին հետեւելու ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ ունեն:
Անձ-պետություն հաստատելու ճանապարհին կառավարող ուժը քննիչներին ներքածել է քաղաքական գործընթացների մեջ դարձնելով գործիք նույն պետության դեմ, ինչը մեր երկրի համար շատ վտանգավոր հետեւանքներ է ունենալու:
Անկասկած, Հրայր Թովմասյանը եւ ՍԴ դատավորները տեղի չեն տալու այս ճնշումներին: Մի օր կառավարող ուժը կհասկանա, որ այս երկրում գոյություն ունեն նաեւ տեսակետ, դիրքորոշում եւ պետական մտածողություն ունեցող մարդիկ:
Պատկերավոր ներկայացնելու համար ստեղծված իրավիճակը նշենք, որ ՍԴ-ն մեր պետության պաշտպանության համար կարեւոր բարձունք է, որի պաշտպաններն են Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Արեւիկ Պետրոսյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը եւ բոլոր նրանք, ովքեր թիկունք են կանգնած ՍԴ անդամներին, այդ թվում նաեւ նրանք, ովքեր այսօր հարցաքննության ամբողջ ընթացքում ՍԴ շենքի մոտ էին:
Իշխանությունների նյարդերն այս ամենից տեղի է տալիս: Պատահական չէ, որ Թովմասյանի դեմ ճնշումն ավելի ուժեղացնելու համար կրկին մտադիր են կալանավորել նրա սանիկին: Սա է «հեղափոխականների» իրական դեմքը: Ի դեպ, նրանք տեսականորեն կարող են կալանավորել բոլորին, բայց միեւնույնն է Հայաստանը Թուրքմենստան չի դառնալու: Եւ շատ շուտով այս մղձավանջն էլ ավարտվելու է:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ