Porsche Macan GTS-ն ավելի հզոր ու արագ է դարձել
Porsche ընկերությունը ներկայացրել է 2020թ․ մոդելային տարվա Macan GTS քրոսովերը։ Ավտոմեքենայի այս տարբերակը, որը տեղ է զբաղեցնում S եւ Turbo մոդելների միջեւ, ավելի հզոր շարժիչ, ժամանակակից փոխանցման տուփ եւ կատարելագործված կախոց է ստացել, հայտնում է Autonews-ը։
Նորացված Porsche Macan GTS-ը հագեցրել են 2,9 լիտրանոց տվին-տուրբո V6 շարժիչով, որի հզորությունը մեծացել է՝ 365 ձիաուժից դառնալով 380 ձիաուժ։ Շարժիչն աշխատում է «հատուկ ադափտացված» ռոբոտացված PDK տուփով։
Քրոսովերը ընդունակ է 4,7 վայրկյանում հավաքել արագության առաջին «հարյուրը»։ Դա 0,3 վայրկյանով ավելի արագ է, քան նրա նախորդինը։ Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 261 կմ/ժ է։
Նորացված Porsche Macan GTS-ի ստանդարտ հագեցվածության մեջ ներառված է էլեկտրոնային կառավարմամբ ամորտիզատորներով կախոցը, իսկ լրացուցիչ վճարի դեպքում հասանելի է պնեւմատիկ համակարգ։ Այս ամենի հետ մեկտեղ առաջարկվում են կարբոն-կերամիկական արգելակային մեխանիզմներ՝ 396 մմ եւ 370 մմ առջեւից եւ հետեւից համապատասխանաբար։
Վերջապես, քրոսովերը բազային տարբերակում ստացել է Sport Design փաթեթ, մգեցված լուսարձակներ, արգելակման կարմիր ազդանշաններ եւ սպորտային համակարգ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից