Հայաստանը վերածել աղքատների եւ անգրագետների երկիր
Տարիներ առաջ, մասնավոր զրույցի ժամանակ, Գերմանիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից մեկն անկեղծանալով նշեց, որ Եվրոպայի քաղաքական էլիտայի վերաբերմունքը Հարավային Կովկասի, այդ թվում Հայաստանի նկատմամբ պարզ է՝ թույլ զարգացած, բայց կայուն՝ հումքի էժան մատակարար տարածաշրջան, որտեղից արտագաղթի մեծ հոսք չլինի եւ ծառայի բուֆեր իրենց եւ Ռուսաստանի միջեւ:
Նույն պատգամավորն ավելացրեց՝ բայց դա դեռ չի նշանակում, թե դուք պարտավոր եք այդպիսին դառնալ:
Հիմա այնպիսի տպավորություն է, որ գործաղ իշխանություններն ամեն ինչ անում են, որ այս ծրագիրը հնարավորին չափ արագ իրականություն դառնա: Ի վերջո, Եվրոպայի էլիտայի ծրագրերի մեջ չի մտնում, որ Հայաստանի նման երկրում Ջերմուկի նման առողջարան լինի:
Բնականաբար, առողջարանը չեն կարող փակել, բայց դրա կողքի հանքի շահագործումը կլուծի այդ հարցը:
Հայաստանում չպետք է լինեն ազգային արժեքներ կրող, իրենց անցյալի լավ ու վատ փուլերն իմացող սերուն: Դրա համար պետք է դպրոցից հանել Հայ եկեղեցու պատմություն առարկան, իսկ բուհերից հանել հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասաժամերը:
Ոչինչ, որ Անգլիան, Ֆրանսիան կամ Գերմանիան միլիարդավոր ֆունտեր եւ եվրոներ են ծախսում իրենց լեզուն, մշակույթը եւ պատմությունն աշխարհով մեկ տարածելու համար:
Այսօր մենք ունենք մի իշխանություն, որ սահուն քայլերով իրականացնում է այս ամենը, այն էլ բազմաթիվ ծափերի եւ վանկարկումների ներքո: Իհարկե, ծափերի ուժգնությունը նվազել է, բայց անցած աղմուկի արձագանքները դեռ թույլ են տալիս քարուքանդ անել առանց այն էլ ոչ լավ վիճակում գտնվող գիտակրթական համակարգը:
Ինչու պետք է հայաստանցի աշակերտները լավ կամ բարձրակարգ կրթություն ստանան: Եւ այս խնդիրը լուծվում է տարատեսակ «բարեփոխումների» միջոցով, օրինակ, վերացնելով քիմիա եւ ֆիզիկա առարկաների դասավանդումը դպրոցում:
Դեռ Վլադիմիր Լենինն էր ժամանակին գրել, որ ժողովրդին պետք է այնքան հաց տալ, որ հանկարծ չմտածի նրանց մասին, ովքեր ղեկավարում են իրենց:
Եւ հիմա, տնտեսական հեղափոխություն խոստացած երկրում, որտեղ յուրաքանչյուր հարյուրից երեսունհինգ աղքատ են, ամեն ինչ գնում է տնտեսական հակահեղափոխության: Ժողովուրդն աղքատանում է, իսկ հատուկենտ օլիգարխները՝ հարստանում այս աղքատության համատարած աճի համապատկերում:
Հեղափոխության առաջնորդներն ու իերնց ընտանիքի անդամները բարելավում են իրենց կյանքը, իսկ ժողովուրդն աղքատանում, երկրի տնտեսական վիճակը վատանում, Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը թուլանում:
Հայաստանը, նախահեղափոխական շրջանում, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր, ապահովել էր գրեթե տասը տոկոսանոց տնտեսական աճ, բայց եկան քայլողները, խոստացան սարեր, արժանացան ծափերի, հիացական բացականչորւթյունների եւ այսօր հպարտանում են բացառապես ասֆալտ փռելով եւ «ասֆալտին փռելով»: Տնտեսական աճն էլ խոստանում են ընդամենը 4,9 տոկոս:
Չկա տնտեսական հեղափոխություն, բայց կան ճոխ եւ անհասկանալի ծախսեր: Դե եթե չկա հաց, ապա մնում են միայն տեսարանները: Բայց կարճ ժամանակ անց սրա ազդեցությունն էլ կանցնի եւ կգա բազմաթիվ հարցերի պատասխանելու ժամանակը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)