Այս դեպքում հրաժարական են տալիս, այն էլ անհապաղ
Հետեւելով այսօր Երեւանի կենտրոնում ոստիկանների գործողություններին հայ խաղաղ երիտասարդների դեմ, ինչպես նաեւ ԿԳՍՄ սուպերնախարար Արայիկ Հարությոսւնյանի պահվածքին, տեղեկանալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի Աբու Դաբիի պատվիրակության հետ ժամանակ ցուցաբերած վարքագծին, ինչպես նաեւ նրա արձագանքին կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ, ոչինչ չի մնում ասել, քան հորդորել ոստիկանապետի ժպ-ին, Արայիկ Հարությունյանին եւ Հայկ Մարությանին անհապաղ հրաժարական տալ:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն հանգուցալուծումը կլինի հենց նրանց արագ հրաժարականները: Եւ եթե այս իրավիճակում, հայ երիտասարդ աղջկա վրա բարձրացող ոստիկանին, սենյակում թաքնվող Արայիկ Հարությունյանին, աշխատանքն ամբողջովին տապալած Հայկ Մարությանին իր պաշտպանության տակ առնի վարչապետ աշինյանը, ապա իրավիճակն ավելի կբարդանա, իսկ Փաշինյանի վարկանիշը շեշտակի արագությամբ կհավասարվի զրոյին:
Ինչո՞վ է զբաղված Հայկ Մարությանը՝ ընդամենն իր ձախողումները ցինիկաբար հերքելով եւ փորձելով երեւանցիներին գցել թյուրիմացության մեջ: Ինչո՞վ է զբաղված Արայիկ Հարությունյանը՝ սենյակում ցուցարարներից թաքնվելով եւ Հայ եկեղեցու, հայոց պատմության եւ հայոց լեզվի դեմ կատաղի պայքար մղելով, իսկ ոթստիկանության ժպ-ն այս գործողություններից հետո պետք է ներողություն խնդրի եւ հեռանա:
Եւ սա՞ էր ձեր «նոր» Հայաստանը:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ