Շշի Մելոյի մահափորձի գործը տանում են փակուղի. պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել
«Իրավունք» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի դեմ մահափորձից հետո հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցվածք քրգործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Իսկ թե ով է, ի վերջո, նախապատրաստել եւ պատվիրել հանրային նշանակություն ունեցող մայրուղու վրա, այն էլ «նոր Հայաստանում» նման մահափորձ, ո՞վ է, ի վերջո, այդ առեղծվծային պատվիրատուն, ՔԿ-ից մեզ հերթական անգամ միայն տեղեկացրին, որ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր են ձեռնարկվում եւ նախաքննությունը շարունակվում է:
Նկատենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, այս գործը տանում են դեպի փակուղի՝ հասկանալով, որ, ըստ որոշ աղբյուրների՝ պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել եւ որ աղբյուրների տվյալներով էլ՝ չեն կարող գտնել:
Սակայն ավելի հավանական է առաջին տարբերակը՝ հաշվի առնելով, որ կատարողները (համենայնդեպս նախաքննության պնդմամբ) ձերբակալված են: Ճիշտ է, ըստ մեր աղբյուրի «նրանք բերանները ջուր են առել եւ չեն խոսում, քանի որ կալանավայրում իրենց շատ լավ տիրություն անող կա»:
Բայց եթե անգամ այդպես է, այդ «տիրություն անողներին» հայտնաբերելը ավելի հեշտ խնդիր կլիներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ