Պատգամավոր Հայկ Սարգսյանը 8–րդ դատական հայցն է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 8–րդ դատական հայցն է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցի։
Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված վերջին հայցադիմումը դատարան է մուտք եղել հոկտեմբերի 1–ին։ Պատգամավորն այս անգամ դատի է տվել «Իրատես» հասարակական-քաղաքական թերթին՝ զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջով։
NEWS.am–ի հետ զրույցում Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել «Իրատես» թերթի սեպտեմբերի 6–ի հրապարակումը։
Թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ Աննա Հակոբյանի մասնակցությամբ անցկացված ՔՊ նիստում մի ուշագրավ դրվագ է եղել։ «Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել»,-գրել է թերթը:
Այս արտահայտությունները պատգամավորը համարում է վիրավորանք եւ զրպարտություն եւ լրատվամիջոցից պահանջում է փոխհատուցում 1 մլն դրամի չափով։
Հիշյալ գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին։
Ավելի վաղ պատգամավորը դատի էր տվել եւս յոթ լրատվամիջոցի։ Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի , երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի, մեկը՝ «ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ» ՍՊԸ–ի դեմ։
Յոթ գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը եւ բարի համբավին հասցված վնասի հատուցում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները