Պետությանը հանձնված «Գոլդեն Փելեսը» գրավադրվա՞ծ է
Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը` որպես նվիրատվություն, փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Թեեւ այդ մասին հայտարարվել էր դեռ ամիսներ առաջ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում նշեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար ՀՀ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1.38 հեկտար։
«Հյուրանոցը պետությանն է փոխանցվում շենք-շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 մլն 889 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը: Նա նաև նշեց, որ գույքը պետք է հատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Սակայն hraparak.am-ին տեղեկություններ են հասել, որ պետությանը նվիրաբերված «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրավի առարկա է, այն 20 մլն դոլարի դիմաց գրավադրվել է «Հայբիզնեսբանկում»։ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին հարցրինք, թե կա՞ նման բան: «Դա ծիծաղալու տեղեկություն ա, գիտե՞ք, որովհետև գույքը շուտով կհանձնվի պետությանը և չի կարող ծանրաբեռնված լինել գրավով այդ պարագայում»,- պատասխանեց Բաբայանը։
Չի՞ կարող ծանրաբեռնված լինել, թե՞ ծանրաբեռնված չէ՝ հարցրինք Բաբայանին: «Մենք շուտով կընդունենք, և այդ ժամանակ պարզ կլինի բոլորի համար»։ Այսինքն՝ մինչ այժմ տեղյակ չե՞ն՝ գույքը ծանրաբեռնվա՞ծ է վարկով, թե՞ ոչ: «Մենք շուտով հանձնում-ընդունումը կավարտենք, և այդ ժամանակ ես Ձեզ կասեմ»,- կրկնեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։
Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։ Քրգործի հարուցումից հետո Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստվում է «Գոլդեն Փելեսը» նվիրաբերել ՀՀ կառավարությանը, եւ ընտանիքի հետ լքեց Հայաստանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները