Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծն ապօրինի է և օր առաջ պետք է դադարեցվի. սահմանադրագետ

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019 թվականի հոկտեմբերի 1-ին գումարված հերթական նիստերի օրակարգում է ընդգրկված «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը, ինչի մասին Tert.am–ը զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:

- Տիկին Մելոյան, ինչպե՞ս կգնահատեք Ազգային ժողովի կողմից մեկնարկած գործընթացը:

- Գործընթացը բացառապես քաղաքական է և որևէ աղերս չունի իրավական լինելու հետ, ինչը փորձում են պնդել նախագծի զեկուցողները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մատնանշված նախագիծն այս շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովի լիագումար նիստում՝ կցանկանայի հանրության, իրավաբանական համայնքի և հատկապես պատգամավորների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ, բացի նախագծի հիմքերի և հիմնավորումների խոցելիությունից, իսկ ավելի ճիշտ՝ դրանց ոչ իրավական լինելուց, նախագիծը, մեղմ ասած, ոչ պակաս խնդրահարույց է ընթացակարգային տեսանկյունից, ինչի արդյունքում այն առերևույթ հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին։

Այսպես, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել դատավորի կատարած էական կարգապահական խախտումը հայտնի դառնալուն հաջորդող երկշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է վերաբերել միայն այն «էական կարգապահական խախտումներին» (եթե մի պահ ենթադրենք՝ առկա է խախտում), որոնք հայտնի են դարձել ոչ ավելի վաղ, քան 2019 թվականի սեպտեմբերի 4-ը։ Հետևաբար՝ հասկանալու համար՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցության կողմից թույլ է տրվել սահմանադրական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, անհրաժեշտ է պարզել, թե վերոնշյալ նախագծի հիմքում դրված «էական կարգապահական խախտումները» երբ են հայտնի դարձել այդ խմբակցությանը։


«Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծում առանձնացվում են չորս հիմնական հիմքեր: Դրանք են.

1) Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը ՍԴ երեք դատավորների մասնակցության անհնարինության վերաբերյալ սույն թվականի օգոստոսի 28-ին ներկայացված միջնորդությանը Սահմանադրական դատարանի կողմից «չանդրադառնալու վերաբերյալ պնդումները».

2) Հրայր Թովմասյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի միջև քավոր-սանիկ հարաբերությունների պայմաններում Հրայր Թովմասյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը.

3) մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ Հրայր Թովմասյանի ժամանակին տրված մեկնաբանությունների պայմաններում Հրայր Թովմասյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը.

4) ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Հրայր Թովմասյանի առնչության պայմաններում վերջինիս մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը։

Նշված հիմքերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ ենթադյալ «կարգապահական խախտումներից» առնվազն երեքը, որոնք վերաբերում են Հրայր Թովմասյանի մասնակցությանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը, կատարվել և «Իմ քայլը» խմբակցությանը հայտնի են դարձել շատ ավելի վաղ, քան 2019 թվականի սեպտեմբերի 4-ը, ինչը մանրամասն հիմնավորված է հենց իրենց կողմից ներկայացված նախագծում։

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում, իսկ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը քննության ընդունելու մասին» ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշումն ընդունվել և հրապարակվել է դեռևս սույն թվականի հունիսի 21-ին՝ հայտնի դառնելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը Հրայր Թովմասյանի մասնակցության վերաբերյալ հարցը լուծվել է և ենթադրյալ «կարգապահական խախտումը» կատարվել է դեռևս սույն թվականի հունիսի 21-ին։ Ընդ որում, հունիսի 21-ին հաջորդող ժամանակահատվածում ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ Սահմանադրական դատարանի կազմը կամ առանձին դատավորներ իրավասու չէին անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը Հրայր Թովմասյանի մասնակցության հարցին, քանի որ, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այդ հարցը լուծվում է միայն մեկ անգամ՝ դիմումը/գործը քննության ընդունելու փուլում, տվյալ դեպքում՝ հունիսի 21-ին։

Դիցուք, եթե ընդունենք, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի որոշման նախագիծը ճիշտ է հիմնավորված, և Հրայր Թովմասյանը, գտնելով, որ բացակայում են Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը իր մասնակցության անհնարինության վերաբերյալ հիմքերը, մասնակցել է նշված գործի քննությանը (ինչը կրկնակի զավեշտ է, քանի որ նշված հարցը որոշում է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը, և ոչ թե սահմանադրականի դատարանի առանձին դատավոր), ապա համապատասխան խախտումը կատարվել է դեռևս սույն թվականի հունիսի 21-ին, ինչի վերաբերյալ համապատասխան որոշումը տեղադրվել է սահմանադրական դատարանի կայքում նույն օրը։

Ուստի, Ազգային ժողովի խմբակցություններն իրավասու էին այդ խախտման հիմքով նախաձեռնել լիազորությունների դադարեցման գործընթաց միայն դրան հաջորդող երկշաբաթյա ժամկետում, այսինքն՝ ոչ ուշ, քան սույն թվականի հուլիսի 8-ը։

Հետևաբար՝ Ազգային ժողովի որևէ խմբակցություն իրավասու չէ նշված ենթադրյալ կարգապահական խախտման հիմքով նախաձեռնելու գործընթաց, իսկ Ազգային ժողովը՝ ընդունելու դրա վերաբերյալ որոշում։ Ավելին՝ այդ խախտման արդյունքում կայացված Ազգային ժողովի որոշումը անվավեր է, քանի որ հակասելու է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին։

Ավելին, անհրաժեշտ է նշել, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին կայացված որոշումն առաջինը չէր, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը կայացրել է Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այսպես՝ սույն թվականի մայիսի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննության էր առել քրեական դատավարության օրենսգրքի մեկ այլ դրույթի սահմանադրականության հարց։

Եթե շարժվենք «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների տրամաբանությամբ և Ազգային ժողովի որոշման նախագծի բովանդակությամբ, ապա նշված երեք հիմքերն էլ՝ Արամ Օրբելյան-Հրայր Թովմասյան քավորսանիկական հարաբերություններ, մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ Հրայր Թովմասյանի ժամանակին տրված մեկնաբանություններ, կոնկրետ քաղաքական ուժի՝ Հրայր Թովմասյանի առնչությունը, առկա են եղել դեռ այդ ժամանակ։


Այս դեպքում առաջանում է իրավաչափ հարց. ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցությունը, իմանալով Հրայր Թովմասյանի կողմից «կարգապահական խախտման մասին» և ունենալով օրենսդրական պարտականություն Սահմանադրական դատարանի դատավորի կողմից էական կարգապահական խախտման դեպքում նախաձեռնելու համապատասխան վարույթ, նման նախաձեռնությամբ հանդես չէր եկել Սահմանադրական դատարանի մայիսի 7-ին կայացրած որոշման կապակցությամբ. միգուցե այն ժամանակ ողջամտության կանխավարկածը դեռ գործում էր, և Հրայր Թովմասյանին ՍԴ-ից մեկուսացնելն այսչափ օրակարգային չէր։

Վերոնշյալը ևս մեկ անգամ հավաստում է մեկնարկած գործընթացի ակնհայտ ոչ իրավաչափությունը և բացառապես քաղաքական ուղղվածությունը։

Ինչ վերաբերում է իմ կողմից մատնանշած առաջին հիմքին՝ Վահե Գրիգորյանի միջնորդությանը, ապա ինչպես նշեցի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում, այսինքն՝ սույն թվականի հունիսի 21-ին։ Այսինքն՝ այդ միջնորդությունը Վահե Գրիգորյանը ներկայացրել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի խախտմամբ: Հետևաբար՝ այդ միջնորդության քննությունը մերժելը միակ ճիշտ և պատճառաբանված որոշումն էր, որը Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել:

Ամփոփելով՝ նշեմ, որ «Իմ քայլը» խմբակցությունն սկսել է իրավական հիմքերից զուրկ ապօրինի գործընթացը և՛ ընթացակարգային, և՛ բովանդակային տեսանկյունից, որն օր առաջ պետք է դադարեցվի, հակառակ պարագայում՝ այն պատմության մեջ մտնելու է որպես ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ամենախայտառակ որոշումներից մեկը: