Հ. Թովմասյանին լիազորություններից զրկելու նախագծի իրավական հեռանկարը հասկանալի չէ, հիմնավորումները բավարար չեն. Գ. Պետրոսյան
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի իրավական հեռանկարը հասկանալի չէ, հիմնավորումներն էլ բավարար չեն: Այս մասին ԱԺ-ում րագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն մասնակցելու «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին:
Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի դիտարկմանը, թե ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ այն քաղաքական չէ և ոչ մի անձի կամ ուժի հետ էլ այս հարցով պայմանավորած թելերով կապված չեն:
«Մենք մեր փորձագետների հետ քննարկեցինք, իրավաբան պատգամավորներով ուսումնասիրեցինք ու այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն, առկա հիմնավորումները մեզ համար համոզիչ չեն եղել»,-նշեց նա:
Պատգամավորը շեշտեց, թե իրենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չունեն։ «ՍԴ նախագահին պաշտպանելու խնդիր մենք չունենք, եթե ունենայինք, ապա համարձակություն կունենայինք ասել։ Բայց այստեղ անձերի խնդիր չկա, սա ինստիտուցիոնալ խնդիր է։ Պետք է իրավական հեռանկարը կանխատեսելի լինի»,-մանրամասնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները