Մինչեւ 2020-ի նոյեմբեր բուքմեյքերական գրասենյակները կկարողանան աշխատել սովորական ռեժիմով
Մինչեւ 2020 թվականի նոյեմբեր ոչինչ չի փոխվի, եւ բուքմեյքերական գրասենյակները կարող են աշխատել սովորական ռեժիմով՝ չզգուշանավով որեւէ հետեւանքից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հոկտեմբերի 2-ին ասել է խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Այնուհետեւ, ինչպես պարզաբանեց պատգամավորը, բուքմեյքերական կետերի քանակը կսկսի կրճատվել։ «Յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կկարողանա ունենալ մեկական գրասենյակ մայրաքաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում, մարզկենտրոնում եւ օրինագծում նշված չորս քաղաքներում, որտեղ կստեղծվեն հատուկ խաղասրահներ»,- նշել է Թունյանը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է պատգամավորը, էլեկտրոնային սարքերի, որոնց միջոցով կարելի է խաղային գործունեություն իրականացնել, տերերը կկարողանան չանհանգստանալ իրենց ապագայի համար եւս կես տարի այն բանից հետո, երբ օրենքն ուժի մեջ մտնի։ «Սկզբում մենք համարում էինք, որ օրենքն անմիջապես պետք է ուժի մեջ մտնի, բայց փորձագետների եւ մասնագետների հետ քննարկումներից հետո եկանք եզրակացության, որ հարկ է սպասել, քանի որ սա լիցենզավորված գործունեություն է, եւ մենք իրավունք չունենք այն անմիջապես արգելելու կամ սահմանափակելու»,- «մխիթարել» է կառավարող ուժի պատգամավորը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները