Արժանապատիվ կեցվածքն ու ինքնահաստատման պատանեկան փորձերը նույն բանը չեն
«Հրապարակը» գրում է.
«Երեկ ողջ երկիրը հետևում էր Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին։ Մեր երկիր այնքան հազվադեպ են այցելում բարձրաստիճան հյուրեր, որ մենք համակ ուշադրություն էինք դարձել՝ ուսումնասիրում էինք հյուրերի հագուկապը, հետաքրքրվում, թե ինչ ինքնաթիռներով ու ավտոմեքենաներով ժամանեցին, զարմանում էինք, թե մի քանի ժամ Երևանում անցկացնելու համար ինչու է Ռուսաստանի նախագահն իր անձնական զրահապատ մեքենան բերել։
Շատ ուշադիր զննում էինք հյուրերի դեմքի արտահայտությունները, հետևում էինք, թե ով ում հետ ինչպես ողջագուրվեց, քանի րոպե զրուցեց։ Փորձում էինք հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունեն ԵԱՏՄ երկրների ղեկավարները մեր վարչապետի և մեր երկրի նկատմամբ՝ առհասարակ։
Այս հետաքրքրությունը հաճախ ենթագիտակցության մակարդակում է, քանզի դժվար է ասել, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք նախկին խորհրդային այս երկրներից և նրանց ղեկավարներից։ Դժվար է ասել նաև, թե մեր երկրի արտաքին քաղաքական հարաբերությունների հետ կապված մեր անհանգստությունները որքանով են արդարացված, և բացի Ռուսաստանից ու Իրանից, մյուս երկրների հետ մեզ ինչն է կապում։ Սակայն փաստ է, որ 2 երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները մեզ օդուջրի նման անհրաժեշտ են։
Մեկը մեր պատուհանն է դեպի Ասիա, մյուսի հետ մենք բազում թելերով ենք կապված՝ սկսած մեծ հայկական համայնքից, վերջացրած Արցախի խնդրով ու մեր տարածքում տեղակայված ռազմաբազաներով։ Բայց դա չի նշանակում, որ այս կապվածությունն ու շահերը մեզ պետք է գցեն ծայրահեղությունների մեջ՝ մղելով կա՛մ քծնելու, կա՛մ ցածրամակարդակ դեմարշներ անելու Ռուսաստան պետության դեմ։ Արժանապատիվ կեցվածքն ու ինքնահաստատման պատանեկան փորձերը նույն բանը չեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները