Դատարանը մերժել է Լևոն Սարգսյանի որդու և դստեր բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, այսօր մերժեց Լևոն Սարգսյանի որդու և դստեր` Նարեկ և Անի Սարգսյանին պատկանող ընկերություններում մասնագիտական ստուգումներ իրականացնելու որոշումն օրինական համարելու դատական ակտի դեմ նրանց բողոքը:
«Հետք»-ի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանում բողոքի գործով երեկ դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Որոշումն այսօր հրապարակվել է դռնբաց դատական նիստով:
Աղբյուրը հավելում է, որ ըստ ՀՔԾ-ում քննող գործով Նարեկ, Անի և Լևոն Սարգսյանները մեղադրյալ են ներգրավվել 2018-ի ամռանը: ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լևոն Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լևոն Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները