Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանը Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում Վթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններ Պրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026 ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը

Էստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՆոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը
Հայաստան

«Ուզում եմ նախարարը ներողություն խնդրի». հայտնի ուրոլոգը դատի է տվել Արսեն Թորոսյանին

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի նախագահ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը քաղաքացիական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Գրիգորյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

NEWS.am–ի հետ զրույցում Գեւորգ Գրիգորյանը հայտնեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախարարի` ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հնչեցրած արտահայտությունները:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը 2019-ի մայիսի 7-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել էր պատվաստումային ծրագիրն ավելի էֆեկտիվ կազմակերպելու շուրջ քննադատություններ հնչեցնողներին:

Ուղիղ երթերում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ պատվաստումների ծրագրի դեմ քննադատությունն ուղղորդվում է մեկ կենտրոնի կողմից, եւ որոշ շրջանակներ, ցանկանալով կոնկրետ իր անձի դեմ գործողություններ իրականացնել, այլ բան չեն գտնում, քան քննադատելը մի ծրագրի, որը փրկելու հարյուրավոր քաղաքացիների կյանքեր:

«Այսինքն այնքան ցածր են ընկել, այնքան ստոր են, որ կպնում են կյանքներ փրկող ծրագրին, այլ ոչ թե անձամբ ինձ, քանի որ, կարծես թե անձամբ ինձ կպնելու գործողություններն այդքան էլ արդյունքավետ չեղան»,- ասել է նախարարը՝ զգուշացնելով, որ հանրային առղջապահական որեւէ ծրագրի նկատմամբ որեւէ ոտնձգություն առնվազն իր կողմից այնքան կոշտ պատասխան է ստանալու, որ նման գործողություն իրականացրած անձինք զղջալու են, որ մտել են այդ դաշտ»։

Գեւորգ Գրիգորյանը վստահ է, որ նախարարի խոսքերն ուղղված են եղել նաեւ իրեն, քանի որ քննադատողներից մեկն ինքն է։

«Ճիշտ է, իմ անունը չի տվել, սակայն քննադատողները 3-4 հոգի են, որոնցից մեկը ես եմ եւ կարելի է հասկանալ, որ ինձ էլ է նկատի ունեցել»,–ասաց նա։

Գրիգորյանի խոսքով, եթե նախարարը հրապարակայնորեն հերքի, որ իրեն նկատի չի ունեցել, իրենք որեւէ պահանջ չեն ներկայացնի։

«Ես որեւէ գումարային փոխհատուցում չեմ ուզում իրենից , ես ուզում եմ հրապարակային ներողություն»,–ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ դեռեւս օգոստոսի 16–ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը քաղաքացիական հայցն ընդունել է վարույթ, սակայն օրեր անց հետ է վերադարձրել այն՝ հայցադիմումի թերությունները վերացնելու համար։

Սեպտեմբերի 26–ին Գրիգորյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան։