Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Արարատի ֆոնին Պուտինի ինքնաթիռի լուսանկարը
Երևանում երեքշաբթի մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (ԵԱՏՄ)՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ:
Ժամեր առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «թիվ մեկ» ինքնաթիռը:
Ռուսաստանի նախագահի՝ Երևան ժամանելու մասին հայտնել է նաև Կրեմլի մամուլի ծառայությունը, որը լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից:
Լուսանկարների թվում է Տու-214 ինքնաթիռի լուսանկարը: Վլադիմիր Պուտինին Հայաստան հասցրած ինքնաթիռը պատկերված է Արարատ լեռան ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: ՌԴ նախագահը Հայաստան է եկել Ֆրանսիայից, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը։
Վլադիմիր Պուտինը Երևանում երկկողմ հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
























































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց