Հայաստանն ուժերի ներածին չափ ավանդ է ներդնում ԵՏՄ զարգացման գործում. Փաշինյան
Հայաստանն ուժերի ներածին չափ ավանդ է ներդնում ԵՏՄ զարգացման գործում։ Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին, Երեւանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ամրանում է եւ ապացուցել է կենսունակությունը որպես միջազգային ինտեգրացիոն միավորում։ Նիկոլ Փաշինյանը փաստեց այս տարի Հայաստանի նախագահության շրջանում երկրի ներդրած ջանքերն այդ ուղղությամբ։ Փաշինյանը հատկապես ընդգծեց Մոլդովայի եւ Իրանի նախագահների եւ Սինգապուրի վարչապետի մասնակցությունը նիստին։
Վարչապետն ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ նման նիստի շրջանակում տեղի է ունենում միջազգային համաժողով՝ նվիրված Եվրասիական մայրցամաքի տարանցման հնարավորություններին։
Կարեւոր հարցերի թվում նա նշեց խոչընդոտների վերացումը աշխատուժի ազատ տեղաշարժի ճանապարհին, աշխատանքի ընդհանուր շուկայի ձեւավորումը, էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունումը, ինչպես նաեւ անցումն ազգային արժույթին հաշվարկները կատարելիս։ Վերջին կետը հատուկ նշանակություն ունի գազի շուկայում, նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս արտաքին կապերի աշխարհագրության ընդլայնմանը։ Նա հիշեցրեց, որ այս ամիս ուժի մեջ կմտնի Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը, որը փոխադարձ առեւտրի կատալիզատոր կհանդիսանա։ Ավարտվել են բանակցությունները Սինգապուրի հետ, եւ այսօր կստորագրվի համաձայնագիր ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ։ Շուտով կավարտվեն բանակցությունները Սերբիայի հետ, արգասաբեր ավարտ կունենան բանակցությունները Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի հետ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց