Հայաստանում նախատեսվում է առաջիկայում օպտիմալացնել մարզպետարանների հաստիքը. պաշտոնյա
Հայաստանում առաջիկայում նախատեսվում է օպտիմալացնել մարզպետարանների հաստիքը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Տարածքային կառավարման մասին» օրենքում եւ հարակից օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հոկտեմբերի 1-ին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի փոխտնօրեն Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով՝ բոլորը ինտուիտիվ կերպով հասկանում են, որ, ավելի շուտ, ինչ-որ կրճատումներ են սպասվում, «բայց չարժե վախենալ դրանից»։ «Չեմ կարծում, թե կրճատումները համատարած կլինեն եւ այդքան մասշտաբային»,- նշել է պաշտոնյան։
Իր հերթին, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պետք է ձեռնարկի շատ որոշակի քայլեր մարզպետարանների անձնակազմի թվաքանակը ճշտելու համար, քանի որ, նրա կարծիքով, ակնհայտ է, որ մարզպետարաններն աշխատակիցների չարդարացված մեծ թիվ ունեն։ Պատճառն այն է, որ երբ մարզպետարանները վերջնականապես ձեւավորվել են, նրանց տրամադրվել են անսահմանափակ գործառույթներ, եւ նրանք որոշել են ստանձնել ինչպես գյուղական համայնքների գործառույթները, այնպես էլ իրենց հարմարեցնել պետական կառավարման համակարգը։ «Արդյունքում, ըստ էության, ստեղծվել է առավելագույն չափի արհեստական ինստիտուտ»,- նկատել է պատգամավորը։
Կարապետյանի դիրքորոշմանը համաձայնեց նաեւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը, որը նշեց, որ մարզպետարաններն ամեն կերպ միջամտել են գյուղական ղեկավարության գործերին՝ չնպաստելով իրական հանապազօրյա խնդիրների լուծմանը։ «Եվ անկախ նրանից, թե ով է լինելու իշխանությունում, մարզպետերը կշարունակեն մնալ հենց այդպիսի քաղաքական գործիք»,- ասել է Սամսոնյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց