Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը խոստանում է պատմական լինել. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը
Յուրահատուկ պայմանագիր Սինգապուրի հետ, պատմական իրադարձություն Իրանի համար և Արևմուտքի հիվանդագին արձագանքը Սերբիայի և արևելյան գործընկերների միջև սպասվող համաձայնագրերին. ՀՀ մայրաքաղաքում մեկնարկող ԵԱՏՄ գագաթնաժողովն արդեն իսկ շատ նորություններ է բերում: Գագաթնաժողովին մեծ ուշադրություն է հատկացվում ևս մեկ պատճառով՝ ԵԱՏՄ-ն շուտով կդառնա 5 տարեկան, գրում է ռուսական «РИА Новости»-ն:
Այս տարի, բացի միության անդամ երկրների ղեկավարներից, Երևան են ժամանել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Սակայն Երևանում առանձնահատուկ անհամբերությամբ սպասում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի վերջին այցը Երևան եղել է մոտ 3 տարի առաջ՝ 2016 թվականին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցության համար: Ինչ Հայաստանում տեղի է ունեցել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել կա՛մ Ռուսաստանում, կա՛մ միջազգային հարթակներում, գրում է գործակալությունը:
«Այդ իսկ պատճառով Պուտինի ներկայիս այցին սպասում էր թե՛ քաղաքական էլիտան, թե՛ հասարակ քաղաքացիները, որոնց համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է»,- գրում է լրատվամիջոցը:
ԵԱՏՄ օրակարգի հարցերից ու խնդիրներից դուրս ՌԴ նախագահը Երևանում երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հետաքրքիր է, որ The Washington Post-ի տվյալներով՝ Երևան պետք է ժամաներ նաև Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, սակայն նա, իբր, հրաժարվել է՝ իմանալով, որ նույն հարթակում է լինելու Պուտինի հետ:
Հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում կլինի արդեն ավանդական դարձած առևտրի ոլորտում խոչընդոտների հարցը, որն անցած տարվա գագաթնաժողովի ժամանակ խիստ ձևով բարձրացրել էր Բելառուսի նախագահը:
Գագաթնաժողովին սպասվում են առևտրային նոր համաձայնագրեր Սինգապուրի և Իրանի հետ, այս ամիս ուժի մեջ է մտնելու նաև Չինաստանի հետ համաձայնագիրը: Այս համաձայնագրերը կպարզեցնեն առևտրային գործընթացները ԵԱՏՄ-ի և տվյալ երկրների միջև:
Մինչ տարեվերջ սպասվում է նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքում Սերբիայի հետ, որից հետո սերբ արտահանողները կկարողանան ԵԱՏՄ երկրներ արտահանել այծի ու ոչխարի պանիր, սերբական կոնյակ և ծխախոտ:
ԵԱՏՄ օրակարգում է նաև առևտրի ազատականացումն Իսրայելի հետ, որը, Պուտինի կարծիքով, պետք է արագացնել:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները