«Հյուսիս-Հարավի» գործարկումն տարածքային «իշխանիկի» ձերբակալությունից ավելի կարեւոր է. իրանագետ
Շատ ավելի կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ ծրագրեր կան Հյուսիս-Հարավը կառուցելու, Մեղրու տնտեսական գոտին աշխատեցնելու ուղղությամբ, քան տարածքային որեւէ «իշխանիկի» ձերբակալությունը»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մենք անընդհատ լսում ենք կոռուպցիոն սխեմաների մասին, չակերտավոր կամ առանց չակերտների բացահայտումների, որոնք չեն նպաստում երկկողմ ծրագրերի իրագործմանը: Լավ, ասենք՝ մեկին ձերբակալեցին, դրանից հետո Մեղրու ազատ տնտեսական գոտին կաշխատի, թե չի աշխատի: Շատ ավելի կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ ծրագրեր կան Հյուսիս-Հարավը կառուցելու, Մեղրու տնտեսական գոտին աշխատեցնելու ուղղությամբ, քան տարածքային որեւէ «իշխանիկի» ձերբակալությունը»,–նշեց նա:
Պատասխանելով պաշտպանության նախարարության կողմից իրանական վառելանյութ գնելու որոշման մասին հարցին՝ իրանագետը դրական արձագանքեց.
«Բանակի դիվերսիֆիկացիան շատ կարեւոր է, քանի որ եղանակային պայմանների պատճառով կամ այլ գործոններով պայմանավորված կարող է փակվել Վրաստանի հետ մեր ճանապարհը, օրինակ, Իրանի հետ ճանապարհին երրորդ կողմի ներգործության հավանականությունն ավելի քիչ է, քանի որ մենք ուղղակի հարեւաններ ենք»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները