Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայաստանն առանց Իրանի՝ այլ «քաշային կատեգորիա» է, Իրանի հետ՝ բոլորովին այլ. Իրանագետ

ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«ԵԱՏՄ ներկա գագաթաժողովը տարբերվում է կարեւոր առանձնահատկությամբ, քանի որ դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների ղեկավարներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Երեւան է ժամանել Հասան Ռուհանին, Սինգապուրի պաշտոնական պատվիրակությունն է այստեղ, Մոլդովան՝ որպես դիտորդ կազմակերպություն: Մեզ առավել հետաքրքրում է Իրանի մասնակցության հանգամանքը, քանի որ նախ՝ Հայաստանն Իրանի հետ ունի բարեկամական հարաբերություններ, իսկ երկրորդը՝ ապահովում է ցամաքային կապ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի միջեւ, հետեւաբար Հայաստանի դերակատարությունը հենց Իրանի հետ հարաբերություններում առանցքային է»,–նշեց նա:

Իրանագետի խոսքով՝ մինչեւ այցը իրանական կողմից որոշակի ազդակներ են եղել ԵԱՏՄ-ին եւ, մասնավորապես, Հայաստանին, որոնց պետք է արձագանքել. «Խոսքը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքին Հայաստանի մաս դառնալու մասին է: Այս իմաստով իրանցիները հստակ առաջնահերթություններ են սահմանել, բացի ԵԱՏՄ շրջանակներում գորածակցության հնարավորությունից, նրանք Հայաստանը տեսնում են Իրանը պատժամիջոցային շրջափակումից հանելու ճանապարհ։ Հետեւաբար՝ շատ կարեւոր է, եթե մեր կողմից այս ազդակին պատասխաններ հնչեն:

Այս միջանցքն իր մեջ ներառում է երկու բաղադրիչ՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որը, ցավոք սրտի, կաղում է, եւ մենք չենք լսում, թե ինչ ծրագրեր կան կապված դրա իրականացման հետ, եւ երկրորդ բաղադրիչը Հայաստան-Իրան երկաթուղին է, որի վերաբերյալ մենք Իրանից նորից դրական ազդակներ ունենք, կապված փորձագիտական շրջանակներում քննարկումների հետ եւ Չինաստանի ներգրավման հետ: Եթե մենք կարողանանք այս համագործակցությունը կայացնել եւ ներգրավել դրանում Ռուսաստանին, քանի որ հայկական երկաթուղիները ղեկավարվում են ռուսական ընկերության կողմից, կարող ենք ակնկալել հաջողություն:

Մյուսն էներգետիկ ոլորտն է: Հայաստանն իրականացնում է չափազանց կարեւոր մի գործարք՝ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց, մենք սպասում ենք 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտին, որը հետաձգվել է մինչեւ 2020 թվականը»։

Հայաստանը ժամանակին եղել է այս գործընթացի նախաձեռնողը, եւ բանակցային ողջ գործընթացը տեղի է ունեցել հայկական կողմի ջանքերով: Կամ՝ մենք եղել ենք այդ գործընթացի շոգեքարշը»։

ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների հեռանկարի մասով իրանագետը նշեց, որ Հայաստանը թեեւ տնտեսապես ԵԱՏՄ ամենահզոր պետությունը չէ, բայց կրկնեմ՝ մենք ունենք կարեւորագույն առավելություն՝ Իրանի հետ ցամաքային սահմանը, որը պետք է օգտագործել։

«Չեմ կարծում, թե իրանցիներն ունեն ԵԱՏՄ անդամ դառնալու հեռագնա ծրագրեր, բայց ազատ առեւտրի համաձայնագիրն ընձեռում է լայն հնարավորություն, որ ԵԱՏՄ շուկան բացվի Իրանի համար: Որքանով մեզ է ձեռնտու Հայաստան-Իրան հարաբերությունները, նույնքանով, եթե ոչ՝ ավելի, ձեռնտու է Իրանին:

Բայց այդ համագործակցության համար մենք մի շարք գործառույթներ պետք է իրականացնենք՝ սկսած ԵԱՏՄ-Իրան հարաբերություներում տրանզիտային միջանցքի դերակատարությունը ստանձնելուց, որքան հնարավոր է՝ արագ, եւ որքան հնարավոր է՝ որակյալ: Այդ գործընթացը տեղից չի շարժվում: Մենք պետք է հնարավորինս արագ գործարկենք Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Այս գոտին ստեղծվել է, բայց պարապուրդի է մատնված, իսկ այնտեղ մեծ հնարավորություն կա իրանական կապիտալ ներգրավելու եւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների կապիտալ ներգրավելու համար, Հայաստանը դարձնելու հարթակ, որ իրանական ապրանքներ արտահանվեն, եւ ԵԱՏՄ անդամ երկրներից այնտեղ ներկրումներ լինեն: Այս պահին այս ուղղությամբ որեւէ հաջողություն չի նկատվում, բայց այդ պարագայում մենք կունենանք տնտեսական դրական ազդեցություն»։

Վարդան Ոսկանյանը հավելում է՝ Իրանի հետ ցանկացած համագործակցություն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ աշխարհաքաղաքական նկատառում: «Ցանկացած նման ծրագրի իրագործում ամրապնդում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Տարածաշրջանում մենք մրցակցության մեջ ենք մեր երկու հարեւանների հետ, իսկ Իրանը հարթակ է՝ մեր երկիրն ավելի ծանրակշիռ ներկայացնելու, դուրս գալու տնտեսական բլոկադայից: Հայաստանն առանց Իրանի՝ այլ «քաշային կատեգորիա» է, Իրանի հետ՝ բոլորովին այլ: