Ռուսաստանում ուժի մեջ է մտել «պատշգամբներում ծխելու մասին» սկանդալային օրենքը
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, ըստ որի՝ փոփոխություններ են մտցվում ՌԴ հակահրդեհային ռեժիմի կանոններում: Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում, հաղորդում է Lenta-ն:
«Արգելվում է բաց կրակի կիրառումը բնակարանների պատշգամբներում, հանրակացարանների բնակելի սենյակներում եւ հյուրանոցային համարներում»,- ասվում է կանոնների թարմացված տեքստում: Օրենքը խախտելու համար վարչական տույժ է սահմանվում 3-5 հազար ռուբլու չափով: Ընդ որում, կանոններում բացակայում է «բաց կրակ» հասկացության սահմանումը:
Սեպտեմբերի վերջին նոր կանոնների քննարկման ընթացքում ենթադրություն էր հայտնվել, թե արգելքի տակ կարող են հայտնվել ոչ միայն լուցկի կամ կրակայրիչ վառելը, այլ նաեւ ծխելը: Ընդ որում, ՌԴ ԱԻՆ-ում հստակեցրել էին, որ փաստաթուղթն արգելում է բաց կրակ կիրառել պատշգամբներում եւ բնակարանների սյունասրահներում, ինչի կապակցությամբ այդ օբյեկտներում արգելվում է «խորոված անել, մոմ վառել եւ նույնիսկ ծխել»:
Ավելի ուշ գերատեսչությունը հստակեցրել է, որ պատշգամբներում ծխելը չի արգելվում այն դեպքում, եթե դա հրդեհային անվտանգության համար վտանգ չի ներկայացնում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները