Դեպի Հայաստան ուղղակի ներդրումների աճի տեմպը սկսել է արագանալ. ԿԲ
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան ուղղակի ներդրումներն ավելացել են 2.8 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.8 տոկոսով՝ կազմելով 696.3 մլն ԱՄՆ դոլար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արտաքին աշխարհին վերաբերող հաշիվների, մասնավորապես Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի և համախառն արտաքին պարտքի, դեպի ՀՀ դրամական փոխանցումների վիճակագրությունը։
Չնայած 2018 թվականի վերջին երկու եռամսյակներում գրանցված ուղղակի ներդրումների անկմանը, ընթացիկ տարվա առաջին երկու եռամսյակում ներդրումների աճի տեմպը սկսել է վերականգնվել։
Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել են նաև պորտֆելային ներդրումները, մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 52 տոկոսով։ Այլ ներդրումների գծով ևս աճ է նկատվում։
Դիտարկվող ժամանակահատվածում դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումները նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել են մոտ 2 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ գրեթե 36 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում դեպի ՀՀ փոխանցված աշխատողների զուտ աշխատավարձը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 2.8 տոկոսով։ Հատկանշական է, որ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ դեպի Հայաստան փոխանցված զուտ աշխատավարձն ավելացել է 83.2 տոկոսով։ Նշենք, որ զուտ աշխատավարձը սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձը կամ եկամուտն է՝ առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի և արտերկրում կատարված այլ ծախսումների:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անձնական տրանսֆերտներն ավելացել են 2.6 տոկոսով, իսկ կապիտալ տրանսֆերտները կրճատվել են 17.8 տոկոսով։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց