Դատարանների, այդ թվում ՍԴ մուտքը շրջափակելու դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է, որոշումը բողոքարկվել է դատարան
Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելու վերաբերյալ քրեական գործ հարուցված չկա:
Tert.am-ն այդ առնչությամբ Դատախազության հանրային կապերի բաժնից հարցել է, թե այդ փաստի առիթով ինչ է արվել, որտեղից հայտնել են հետևյալը.
«Դատարանների, այդ թվում Սահմանադրական դատարանի մուտքը շրջափակելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, որոնցով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, որի քննարկման արդյունքում 20.06.2019-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշումը բողոքարկվել է դատարան»:
Նշենք, որ վերջին օրերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ բավարարել է մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով 2 կալանավորված անձ կա, ովքեր մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:
Ի դեպ, հունիսի 5-ին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի տեղաշարժը խոչընդոտվել է, անձնական վիրավորանքներ են սկսվել, սակայն այս պահին որևէ հարուցված քրեական գործի մասին հայտնի չէ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները