Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Էնդոպրոթեզավորում. որո՞նք են առավելությունները

Եթե ունեք ոչ մշտական բնույթի ցավեր հոդի շրջանում, որոնք երբեմն կարող են ունենալ ճառագայթող բնույթ, ապա այս ախտանիշները կարող են վկայել զարգացող օստեոարթրոզի մասին։ Դեֆորմացնող օստեոարթոզը և հետվնասվածքային արթրոզները օրթոպեդիայում ամենից հաճախ հանդիպող հիվանդություններն են։ 

Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանի խոսքերով երկրագնդի բնակչության շուրջ 20 տոկոսը տառապում է օստեոարթրոզով։ Հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների ցուցակում օստեոարթրոզները առաջատար տեղ են զբաղեցնում։ Այսպիսի ծանր և անցանկալի հետևանքի են հանգեցնում հատկապես կոնքազդրային(կոքսարթրոզ) և ծնկան(գոնարթրոզ) հոդերի օստեոարթրոզները։ Դեֆորմացնող օստեոարթրոզն իր զարգացման ընթացքում ախտահարելով հոդը կազմող մակերեսները առաջացնում է հոդաճառի դեգեներատիվ փոփոխություններ, որոնք ի վերջո հանգեցնում են հոդում շարժումների սահմանափակման` ընդհուպ մինչև ամբողջական անշարժացում։ Այս հիվանդության ռիսկի գործոնների շարքին են դասվում առաջին հերթին տարիքը, մարմնի ավելորդ քաշը, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը։ Հետվնասվածքային արթրոզի պարագայում, նշված անցանկալի բարդությունները հետևանք են տարած վնասվածքի։ Այս խնդիրների դեպքում բացառիկ կարևորություն է ձեռք բերում հիվանդի կողմից առաջին ախտանիշները նկատելուն պես անմիջապես վստահելի մասնագետի դիմելը, քանի որ ժամանակին կատարված ճիշտ բուժումը, կարող է երկարացնել հոդի կյանքը, և նշանակալիորեն բարձրացնել հիվանդի կյանքի որակը։

Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանը իր կուտակած աշխատանքային փորձից ելնելով՝ նշում է, որ ցավոք մեզանում հիվանդները բժշկի դիմում են հիվանդության զարգացման բավական ուշ փուլերում, երբ այլևս պահպանողական մեթոդներն անարդյունավետ են, և հոդի շարժունակությունը վերականգնելու միակ արդյունավետ մեթոդը էնդոպրոթեզավորումն է։

Էնդոպրոթեզավորում կատարելու մեկ այլ հաճախ հանդիպող ցուցում է հանդիսանում ազդրոսկրի վզիկի կոտրվածքը, որը ինչպես դեֆորմացնող օստեոարթոզի դեպքում հատուկ է բարձր տարիքային խմբին՝ հիմնականում վաթսունից բարձր տարիքի կանանց, պայմանավորված ոսկրի սնուցման խանգարումներով և պոստմենոպաուզալ շրջանում հաճախ հանդիպող օստեոպորոզով, որը կոտրվածքների համար լրացուցիչ ռիսկի գործոն է հանդիսանում։ Ներկայումս, այս կոտրվածքների դեպքում ցուցված է վիրահատական բուժում, որը թույլ է տալիս հիվանդին հնարավորինս կարճ ժամկետներում ոտքի կանգնեցնել, խուսափելով անշարժության հետ կապված այնպիսի անցանկալի բարդություններից, ինչպիսիք են՝ թոքերում կանգային երևույթները, պառկելախոցերը և այլն։

Մեր հանրության շրջանում տարածված է վախը էնդոպրոթեզավորման հանդեպ։ Ոմանք նույնիսկ նախընտրում են ապրել տանջալից ցավերի և հաշմանդամության պայմաններում խուսափելով վիրահատությունից։ Այդ անվստահության պատճառն ըստ բժիշկ Արտակ Գալստյանի սրանից 15-20 տարի առաջ կատարված վիրահատություններն են, որոնք չունենալով կատարման ներկայիս տեխնիկան ու որակը հանգեցնում էին որոշակի բարդությունների։ Մեր օրերում այսպիսի մտահոգությունները բացարձակապես անհիմն են, քանի որ որակյալ պրոթեզների օգտագործմամբ արհեստավարժ մասնագետի կողմից կատարված վիրահատություն ժամանակ, հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը հասնում է նվազագույնի։ Ճիշտ կատարված վիրահատությունն ազատում է տանջող ցավից, վերականգնելով շարժումների ազատությունն ու բարձրացնելով կյանքի որակը։ Բժիշկ Արտակ Գալստյանը նախընտրում է աշխատել Ջոնսոն ընդ Ջոնսոն (Johnson&Johnson) ընկերության արտադրած բարձրորակ էնդոպրոթեզներով, որոնք բացի մատչելիությունից առանձնանում են բարձր արդյունավետությամբ։ Ի դեպ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած էնդոպրոթեզի գործունեության ժամկետը սահմանափակ է, և այս առումով բացառիկ կարևորություն է ձեռք բերում բժշկի կողմից հիվանդի հմուտ վարումը, որը թույլ կտա, հնարավորության սահմաններում պահպանել հոդն ու հետաձգել վիրահատությունը, իսկ դրա անհնարինության պարագայում հմտորեն կատարված վիրահատությամբ և հետվիրահատական շրջանում հիվանդի ճշգրիտ վարման միջոցով հնարավորինս հետաձգել կրկնակի վիրահատության ժամկետները։ Քանի որ, եթե առաջնակի վիրահատության բարդությունների զարգացման հավանականությունը 1-2 տոկոս է կազմում, որը մեծամասամբ պայմանավորված է ուղեկցող հիվանդություններով, և օրգանիզմի սթրեսային ռեակցիայով, ապա կրկնակի վիրահատության պարագայում այս հավանականությունը նշանակալի ավելանում է՝ հասնելով 4-5 տոկոսի։ Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանը, առաջնորդվում է բազմաթիվ թիմային քննարկումների և վիրահատության ճիշտ պլանավորման շնորհիվ հնարավորինս փոքր կտրվածքով մեծ արդյունքների հասնելու սկզբունքով, քանի որ անհարկի կատարված խոշոր կտրվածքները լրացուցիչ վնասվածքի են ենթարկում հիվանդին, որն անկասկած անցանկալի է։ Էնդոպրոթեզավման վիրահատության համար, բժիշկը սկզբունքային է համարում, որ էնդոպրոթեզը տեղադրվի այնպես, որ վիրահատությունից 45 օր հետո լիարժեք սերտաճի ոսկրային հյուսվածքին, բացառելով խնդիրների առաջացման հավանականությունը և ազատելով հիվանդին հենակներից օգտվելու անհրաժեշտությունից։

Բժիշկ Գալստյանը մեծ դեր է հատկացնում նաև հիվանդի իրազեկվածությանը, մանրակրկիտ բացատրում է հիվանդությունը, վիրահատության մեթոդներն ու ակնկալվող արդյունքները, քանզի ինչպես ինքն է նշում տեղեկացված հիվանդն ավելի հանգիստ ու վստահ է անցնում բուժման ընթացքը։ Բացի այդ օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանն իր հիվանդներին ցուցումների ցանկ է տրամադրում, որտեղ հստակ նշված են լինում այն ռեժիմն ու գործողությունների շարքը, որին պետք է հետևի հիվանդը հետվիրահատական շրջանում։

Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում, որտեղ ներկայումս աշխատում է բժիշկ Արտակ Գալստյանը խոշոր հոդերի տոտալ էնդոպրոթեզավորումը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ։ Դա հիվանդին հնարավորություն է ընձեռում հետևել վիրահատության ընթացքին, համոզվել, որ տեղադրվում է հենց այն էնդոպրոթեզը, որն իրեն ներկայացվել է ու որի համար վճարել է։ Բացի այդ վիրահատությունից հետո հիվանդին տրամադրվում են նաև էնդոպրոթեզի փաստաթղթերը՝ հերթական սերիական համարանիշով։ Այսպիսով ապահովելով մաքսիմալ թափանցիկություն, և թույլ չտալով որ որևէ կասկած սեպ խրի բժիշկ-հիվանդ փոխադարձ վստահության ձևավորման գործում։