Ընդհատում են ԵԽԽՎ գործուղումը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկության պատճառով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները ստիպված են լինելու գործուղումն ընդհատել ու վերադառնալ, որ քվեարկության օրն ԱԺ-ում լինեն։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մեկնած պատվիրակները պետք է վերադառնային շաբաթ օրը, քանի որ, որպես կանոն, մեր պատվիրակությունը միշտ այդ գրաֆիկով է մեկնում։ ԱԺ կայքում էլ է նշված՝ «սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ կգործուղվեն»։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հաստատեց լուրը․ «Պատվիրակության անդամները Հայաստան են վերադառնալու հոկտեմբերի 3-ին»։ Բոլո՞րը, թե՞ մի մասը։ «Բոլորը»։
Էդմոն Մարուքյանից եւ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե երբ են վերադառնալու, ասացին՝ հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը։ Մարուքյանին հարցրինք՝ իսկ հնարավո՞ր է շուտ վերադառնաք։ «Իսկ ինչո՞ւ պիտի շուտ վերադառնանք, միշտ այդպես է եղել, այս անգամ էլ սովորականի պես մնալու ենք մինչեւ նիստերի ավարտը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները