Վարչապետի գրպանից դուրս է մնացել միայն ՍԴ–ն. Արթուր Համբարձումյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նկատելի է «տոտալ իշխելու մոլուցք»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30–ին, Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն է, 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր։
Համբարձումյանի խոսքով՝ դա սկսվել է 2017 թվականի հոկտեմբերից, երբ վարչապետը ամբողջությամբ կուսակցությունը դրեց գրպանը՝ անհիմն լուծարելով Գյումրի տարածքային կազմակերպությունը, կուսակցությունից իրեն հեռացնել փորձելուց հետո։
«Դրանից հետո իր գրպանում հայտնվեց գործադիրը՝ կառավարությունը, վարչապետին առընթեր մարմինները, մարզպետարանները՝ իրենց պետական կառավարչական հիմնարկ հանդիսացող աշխատակազմերով: Նիկոլ Փաշինյանի երկրորդ քայլը օրենսդիրի նկատմամբ տոտալ իշխանության ձեռք բերումն էր։ Եթե կառավարության նկատմամբ իր տոտալ իշխանությունը ինչ-որ կերպ բացատրվում է, որովհետև կառավարության գլուխն ինքն է, կառավարության ղեկավարը նորմալ ժողովրդավարական երկրում չպիտի ունենա նման իշխանություն օրենսդիրի վրա: Հակառակը՝ օրենսդիրն է առաջնային մանդատով օժտված բարձրագույն քաղաքական մարմինը և օրենսդրին է վերապահված վերահսկողության իրականացումը կառավարության գործունեության նկատմամբ։ Սակայն ինքը օրենսդիրն իրենով անելուց հետո էլ կանգ չառավ, շարունակեց, ի՞նչ է փորձում հիմա անել․ տոտալ իշխանություն դատական համակարգի նկատմամբ, սա ընդհանրապես հրեշային վարքագիծ է, որը կարող է բերել մեծ կորուստների պետության համար։ Եվ հիմա ընդհանուր դատական իշխանության մեջ մնացել է միայն Սահմանադրական դատարանը, որը կռիվ է տալիս իր անկախության ու սահմանադրական լիազորությունների համար»,– ասել է Համբարձումյանը։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին