Ռուսաստանում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան
Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա որդին` Գուրգեն Առաքելյանը:
«Փոխադրումը տեղի կունենա 1-2 ամսից, որոշակի գործընթաց կա փոխադրման հետ կապված, որը չի ավարտվել»,-ասաց նա:
Նշենք, որ Ռուսաստանը պատրաստ է եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չէր գտել:
Հիշեցնենք, որ ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանն արդեն 4 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգի հերոսների նկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա որդին եւ հարազատները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առաջ՝ պահանջելով կազմակերպել Առաքելյանի արտահանձնումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)