Դիտարկում ենք ՀՀ-ն Պարսից ծոցի տաք ջրերին եւ Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները. Իրանցի նախարար
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված կերպով իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ բարեկամական կապի ներկայիս մակարդակը եւ ընդգծել, որ հայ-իրանական համագործակցության դարավոր պատմությունը մերօրյա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում տնտեսական կայուն զարգացման հեռանկարներ է խոստանում։ «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն եւ ունենալով նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք, կարող է տարածաշրջանային կարեւոր հանգույցի դերակատարություն ունենալ եւ իրականացնել մի շարք հավակնոտ ծրագրեր։ Այժմ լայն թափով իրականացվող Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը մեզ հնարավորություն կտա կարեւոր միջանցք ձեւավորել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի նավահանգիստների միջեւ՝ միեւնույն ժամանակ հաղորդակից դառնալ Մետաքսի ճանապարհի եւ դեպի Հեռավոր Արեւելք գնացող շուկաների ընձեռնած տնտեսական ներուժին»,- նշել է նախարարը՝ միաժամանակ արձանագրելով այս կարեւոր գործում Իրանի առանցքային դերակատարությունը։
ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին խոսել է Հայաստանի եւ Իրանի միջեւ անքակտելի կապի մասին եւ նկատել, որ հայերի հետ հարեւանությունը իրանցի ժողովրդի մոտ բարեկամական զգացողություն է առաջացնում։
Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերին՝ նախարար Մոհամադ Էսլամին տեղեկացրել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը Պարսից ծոցի տաք ջրերին եւ Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները։ Զուգահեռաբար նա կարեւորել է Հայաստանի միջոցով Ռուսաստանին եւ Եվրոպային կապվելու իրանական կողմի հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ ներգրավվել մեր երկրում իրականացվող երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։
Ամփոփելով՝ նախարար Պապիկյանը վերահաստատել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները