Ռազմավարական զորավարժությանը Երեւանը զորահավաքի աննախադեպ ցուցանիշ է գրանցել
Սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը Երեւանը լիարժեք մասնակցություն է ունեցել՝ գրանցելով զորահավաքի աննախադեպ ցուցանիշ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքային կառույցներին՝ կազմակերպական աշխատանքներին աջակցելու, ինչպես նաեւ քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության համար:
***
Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի:
***
Երեւանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցներով քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 1083 գնման ընթացակարգ: Զեկուցվել է, որ ամփոփվել են 1010 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 15 մլրդ 579 մլն դրամի պայմանագրեր. տնտեսումը կազմել է 3 մլրդ 889 մլն դրամ:
***
Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքում մեկնարկած ստվարաթղթի հավաքման գործընթացը դրական արդյունք է տվել: Ծրագիրն այժմ իրականացվում է Դավթաշենում եւ Աջափնյակում: Այն կշարունակվի նաեւ վարչական մյուս շրջաններում: Քաղաքապետ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցել խանութների եւ սպասարկման օբյեկտների հետ, որպեսզի գործընթացը լինի կանոնակարգված:
***
Քաղաքապետին ղեկուցվել է, որ 2019-2020թթ. ուսումնական տարվան ընդառաջ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով հայտարարված միամսյակի ընթացքում սաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին