Հայաստանը կարող է էներգետիկ հաբ դառնալ ԵՏՄ-ում. վարչապետ
Հայաստանը կարող է էներգետիկ հաբ դառնալ ԵՏՄ-ում, եւ դրան կարող է նպաստել Իրանի հետ փոխգործակցությունը։ Այս մասին «Եվրասիական աշխարհամասի տարանցման ներուժը» միջազգային համաժողովում սեպտեմբերի 30-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ իր նախագահության օրոք Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրել այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են ազդակ հաղորդել այնպիսի առանցքային հարցում, ինչպիսին են տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն ու դիվերսիֆիկացումը, ինչը թույլ կտա ավելացնել տնտեսական եւ առեւտրային շրջանառությունը միության ներսում, ինչպես նաեւ արտահանման հնարավորությունները։
Նրա խոսքով՝ եվրասիական աշխարհամասը միշտ եղել է տնտեսական եւ մշակութային խճանկար, որում Հայաստանը պատմականորեն զբաղեցրել է կարեւոր տեղ Մետաքսի ճանապարհի խաչմերուկում։ «Այսօր Հայաստանը իր տեղադրությունից ելնելով կարող է դառնալ հուսալի տրանսպորտային միջանցք տրանսպորտային հոսքի անխուսափելի մեծացման պայմաններում»,- ավելացրել է նա։
Վարչապետը նկատել է, որ համաժողովը հնարավորություն է ընձեռում քննարկելու ինտեգրացիոն գործընթացների զարգացման եւ խորացման հեռանկարները։ «Համաժողովի շրջանակում կքննարկվեն տրանսաշխարհամասային տրանսպորտային կապերի, միասնական տրանսպորտային-լոգիստիկ համակարգի զարգացման խնդիրները։ Քննարկումների արդյունքներով կարելի կլինի գնահատել պատնեշները վերհանելու հնարավորությունները, կկարողանանք նախանշել ապագայի խնդիրները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Երեւանում սեպտեմբերի 30-ին ընթանում է «Եվրասիական ախարհամասի տարանցման ներուժը» համաժողովը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին