«Տեցի կռուգ»-ում, զենքի նմանվող առարկայով ծեծի են ենթարկել 30-ամյա տղամարդու
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային շրջանի պատռած սալջարդ վերքեր, աջ թիկնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Արտակ Տ.-ն է, որը նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 6 հասցեի մոտ 2 անհայտ անձանց հետ վիճաբանել է, որի ժամանակ այդ անձանցից մեկն իր մոտ եղած զենքի նմանվող առարկայով հարվածել է Արտակ Տ.-ի գլխին, իսկ հետո երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ վիճաբանողներից մեկը եղել է Նոր Արեշի 29-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Ջ.-ն: Քրեական հետախույզների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Ջ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել, այնուհետև ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը, որից հետո բաց է թողնվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Արթուր Ջ.-ի ընկերոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի Դեպքը տեղի է ունեցել ժողովրդին հայտնի «Տեցի կռուգ»-ում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտ:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին