Զինկոմիսարիատ չներկայացածները կտուգանվեն 20.000 դրամով
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում զինկոմիսարիատներ չներկայացածները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:
«Վարչական տուգանքը 20.000 դրամի կարգի գումար է լինելու»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հոգի է խուսափել զինկոմիսարիատ ներկայանալուց, գնդապետը պատասխանեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն թվային ընդհանուր պատկերը պարզ կդառնա զորավարժությունների ավարտին, երբ տարբեր մարզերից ստացվեն համապատասխան տվյալներ:
«Հանրապետության մասշտաբով հոկտեմբերի 5-ին ավարտում ենք զորավարժությունները, բոլոր տեղերից մենք ինֆորմացիան պիտի ստանանք, թե Սիսիանում, Իջևանում, Նոյեմբերյանում, ՀՀ բոլոր մարզերում որքան մարդ է խուսափել: Երբ վերջնական ամփոփենք, մենք այդ թիվը կտրամադրենք: Բայց կարող եմ ասել, որ շատ մեծ քանակություն չի: Իսկ տուգանքի չափը, կրկնում եմ` կոնկրետ 20.000 դրամ է»,- տեղեկացրեց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց