Արտակարգ դեպք Արարատում. տղամարդը, սղոցն ու դանակը ձեռքին, սպառնացել է կտրել ոստիկանների պարանոցը
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր Թաղամասի 35 շենքի 14 բնակարանում խառնաշփոթ վիճակ է և խնդրել է, որպեսզի նշված հասցե շտապ ոստիկան մոտենա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված տան բնակիչ, 31-ամյա Վրեժ Գ.-ն, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, բնակարանից տարօրինակ ձայներ է արձակել, ինչի կապացությամբ ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները բացելով բնակարանի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են Վրեժ Գ.-ին, ում աջ ձեռքին եղել է սղոց, իսկ ձախ ձեռքին դանակ, որտեղ էլ նա սպառնացել է, որ ոստիկանների պարանոցը կտրելու է: Ոստիկանների և փրկարարների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, որը տևել է մոտ 3 ժամ, Վրեժ Գ.-ն, սղոցը թողնելով տանը, դանակով դուրս է եկել տնից:
Ոստիկաններն ու փրկարարները հետապնդելով նրան, հարևան շենքի դիմաց վնասազերծել են, ձեռքից խլելով դանակը: Աղբյուրի տեղեկություններով՝ Վրեժ Գ.- ն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց