Քոչարյանի պաշտպանը ՍԴ է դիմել՝ Վճռաբեկի կողմից իրենց դիմումները վարույթ չընդունելու առնչությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի փաստաբանական խումբը։
«Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել, որոնք պաշտպանները սահմանված ժամկետում իրավունք ունեին բողոքարկել Վճռաբեկ դատարանում։ Սակայն օրերս հայտնի է դարձել, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների դիմումները վարույթ ընդունել, դրանով, ըստ էության, զրկելով նրանց որոշումը բողոքարկելու հնարավորությունից։
Բողոքները վարույթ չընդունելը նշանակում է անձին զրկել է իր դեմ կայացված կալանավորման որոշման իրավաչափությունը բողոքարկելու հնարավորությունից։
Վճռաբեկ դատարանը իր պրակտիկայում երբեք չի անդրադարձել այս հարցին և դիմումները նույն վարույթ ընդունելը մերժելիս՝ չի դիտարկել այս հարցը։ Նկատենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նույնպես ուղղակի լուծում չի տալիս այս հարցին, թեև և՛ ՀՀ Սահմանադրությունը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ և ՍԴ որոշումները դա երաշխավորում են։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը»,– ասվում է հայտարարության մեջ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց