«Սանիթեք»-ի աշխատակիցը սպառնում է նետվել կամրջից, եթե մինչև ժամը վեցը որևէ մեկը պատասխան չտա՝ երբ է ստանալու աշխատավարձը (տեսանյութ)
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Կառավարության մոտ «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ պահանջում են՝ Նիկոլ Փաշինյանն իջնի և տա տեղեկտվություն, թե երբ են փոխանցվելու «Սանիթեք»-ի աշխատակիցների աշխատավարձերը:
Աղեկյանը նշեց, որ վարչապետը, նայելով «Սանիթեք»-ի աշխատակիցների աչքերի մեջ, պետք է պատասխանի, թե երբ են ստանալու աշխատավարձերը։ «Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և այնտեղ կանգնած ՀՀ քաղաքացիների տարբերությունը, որ երբ Դուք կոտրում էիք հանրային նշանակություն ունեցող կառույցների մուտքի դռները, որևէ ոստիկան չէր խոչընդոտում, սակայն այսօր, երբ ուզում ենք մոտենալ Կառավարության շենքին, փորձենք բացել դուռը և հասնել Ձեզ, ոստիկանական վեցնյակ ջոկատները մոտեցան և փակեցին մուտքը»,- ասաց Աղեկյանը:
Աղեկյանի հայտարարությունից հետո «Սանիթեք»-ի աշխատակիցները սկսեցին «վարչապետ իջի՛ր» վանկարկումները:
Այս ամենից հետո ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ: Աշխատակիցներից մեկը դժգոհում էր, որ իր երեխան սոված է: «Ոստիկաններն ինչո՞ւ են փակել իմ ճանապարհը, ես ընդամենն իմ փողն եմ ուզում: Եթե մինչև ժամը վեցը որևէ մեկը չգա և պատասխան չտա, թե երբ եմ ստանալու աշխատավարձս, ցած եմ նետվելու կամրջից»,- ասաց քաղաքացին և նշեց, որ իրեն շրջափակած ոստիկանները կարող են գնալ Կիևյան կամրջի մոտ և ականատես լինել դրան:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին