Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մմրցաշարը զրկվում է ինտրիգից Էստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանը Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում Վթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններ Պրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026

Մմրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՆոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները
Հայաստան

Բարձրաստիճան պետական պաշտոնյան դատական իշխանության հասցեին պետք է զգուշությամբ արտահայտվի. Արա Զոհրաբյան

Դատական իշխանությունը քաղաքական այս փոփոխությունների արդյունքում պետք է մնա անփոփոխ. իհարկե, սա չի նշանակում, որ դատական իշխանության վատը պետք է պահել, բայց վատը պետք է վերացնել թույլատրելի միջոցներով: Այս մասին հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին՝արդյո՞ք դատական համակարգի նկատմամբ փոփոխություններ կատարելիս զգուշություն պետք է ցուցաբերվի: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ կան դատավորներ, որոնք դռների առաջ վնգստում են և ԲԴԽ նախագահը չէր հերքել՝ ասելով, որ այդպիսիք կան:

«Պատահական չէ, որ մեր Սահմանադրությունը և այլ օրենքները քաղաքական իշխանության փոփոխության ժամանակ դատական համակարգի փոփոխություններ չեն նախատեսում, որովհետև դատական համակարգը պետք է կայուն լինի: Պատկերացնո՞ւմ եք ամեն իշխանափոխության ժամանակ փոխվի դատական իշխանության պաշտոնատար անձանց խումբը: Ի վերջո, դրա արդյունքում քաղաքացին է տուժելու: Սա է պատճառը, որ դատական իշխանությանը պետք է հանգիստ թողնեն:

Կարծում եմ, դատական իշխանության հասցեին արտահայտվելիս պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել, առավել ևս, եթե արտահայտվողը բարձրաստիճան պետական պաշտոնյա է: Քաղաքացին միգուցե կարող է իրեն թույլ տալ դժգոհելիս որոշակի բառապաշար օգտագործել, բայց բարձրաստիճան պաշտոնատար անձը և պետական ծառայողը պետք է այդ առումով զգուշություն ցուցաբերի»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի խորհրդարանում շրջանառվող ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին, նա ասաց, որ եթե նախագիծը հասավ ՍԴ, դրանից հետո ուղարկվելու է Փաստաբանների պալատ կարծիքի համար, ուստի հիմա կարծիք չի արտահայտի. երբ նախագիծը կգա Փաստաբանների պալատ, այդ ժամանակ էլ իրենց կարծիքը կհայտնեն:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք զանգեր լինո՞ւմ են, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ կա՞ն իշխանությունների կողմից՝ հաշվի առնելով, որ խոսվում է, թե երկրորդ նախագահի գործի հետ կապված ճնշումներ կան, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես, իհարկե, փաստեր չունեմ զանգերի վերաբերյալ, ի վերջո ծածուկ զանգելուն կարող է փոխարինել հրապարակային կոչը, դրանք բոլորն էլ ճնշման ձևեր են: Պետք է յուրաքանչյուր նման միջադեպ քննարկել կոնկրետ այդ գործի շրջանակներում՝ միայն ծածուկ զանգելը չէ ճնշման ձև»:

Եկեղեցու դեմ արշավը կարո՞ղ ենք կապել Ստամբուլյան կոնվեցիայի հետ, Զոհրաբյանը նշեց, որ չի բացառում: «Մամուլը այդ ուղղության մասին գրում է, ես ինքս չեմ բացառում, որովհետև Ստամբուլյան կոնվենցիայի առումով եկեղեցին հստակ կեցվածք դրսևորեց, ինչը ես ողջունում եմ և այո՛, չի բացառվում, որ դա նաև անհանգստություն է առաջացրել: Եթե եկեղեցին այդ մասին չխոսի, բա ո՞ր կառույցը խոսի, հետևաբար շատ կարևոր է եկեղեցու դիրքորոշումը»,- նշեց նա: